Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սարգիս Ալեքսանյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

30.01.2015

Հայտատու` Սարրգիս Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ Գագիկ Բարխուդարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. փետրվարի 20-ին, ժամը 11:00-ին Սարգիս Ալեքսանյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Բարխուդարյանի կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Արշակունյաց պող.24/1/ կանցկացվի Սարգիս Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի և համասեփականության իրավունքով պատկանող բնակարանի աճուրդը՝ բաց դասական եղանակով, երկու լոտերով:
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1 Բնակարան, որը գտնվում է ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց հա.4 շենք,20 հասցեում, բնակարանի մակերեսը կազմում է 39,90 քմ, գտնվում է չորս հարկանի քարե շենքի երկրորդ հարկում, ներքին հարդարումը գտնվում է բավարար վիճակում:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 14.200.000 ՀՀ դրամ:
Լոտ-.2 <<ԲՄՎ 525i>>մակնիշի ավտոմեքենա, նույնականացման համարը՝ /VIN/WBANA535058B57435: Ավտոմեքենայի դիմային ապակին ճաքած է, փոխանցման տուփը ավտոմատ է, ենթակա է վերանորոգման, համակարգչային համակարգը ոչ նորմալ է գործում,դիմային աջ լապտերը բացակայում է, փոխման են ենթակա անվադողերը: Ընթացքային մասը կարիք ունի վերանորոգման:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 4.200.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, վտարման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ դրամարկղ կամ փոխանցումով Սարգիս Ալեքսանյանի սնանկության հատուկ հաշվին` 2472302721520000 ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ի ՙԷրեբունի՚ մասնաճյուղ մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Արշակունյաց պող.24/1/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Գ.Բարխուդարյանին /հեռ.094 412 272/:

Հասցե` ք. Երևան, Մաշտոցի պող. 6/70

Հեռ..` +374 94 412 272

Էլ. փոստ`