Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սարիբեկ Ղազարյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.01.2015

Հայտատու` Սարիբեկ Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

16.01.2015թ-ին Սարիբեկ Ղազարյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառքը չի կայացել գնորդներ չլինելու պատճառով:
24.02.2015թ. ժամը 17:00-ին Սարիբեկ Ղազարյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Հ. Ներսիսյան 10) կանցկացվի Սարիբեկ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը 12 առանձին լոտերով, 54.088.524 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 1. ք. Երևան, Ա. Տիգրանյան 58 և 60 հասցեներում գտնվող երկու կիսակառույց բնակարանները, մեկնարկային գինը` 53.851.455 ՀՀ դրամ:
Լոտ 2. սեղան 6 աթոռով` 30.987 ՀՀ դրամ
Լոտ 3. բազմոց 2 բազկաթոռով`21.695 ՀՀ դրամ
Լոտ 4. գրքերի պահարան, 4 հատ`24.795 ՀՀ դրամ
Լոտ 5.հեռուստացույց` ՙSONY՚ 24.795 ՀՀ դրամ
Լոտ 6.սառնարան ՙNATURA՚ 30.987ՀՀ դրամ
Լոտ 7. հյուրասենյակի կահույք` 15.488 ՀՀ դրամ
Լոտ 8.լրագրասեղան`1.548 ՀՀդրամ
Լոտ 9. անկյունային բազմոց` 30.987 ՀՀ դրամ
Լոտ 10. համակար•իչ` 21.695 ՀՀ դրամ
Լոտ 11. հյուրասենյակի բազմոց`24795 ՀՀ դրամ
Լոտ 12. դաշնամուր` 9.297ՀՀ դրամ
Շարժական գույքը գտնվում է Ա.Տիգրանյան 62 հասցեում
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚» ՓԲԸ-ում բացված սնանկության գործով թիվ 220001937915-000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 91 889960

Էլ. փոստ`