Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սյունիք» ԲԲԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.02.2015

Հայտատու` «Սյունիք» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.01.2015թ-ին հայտարարված «Սյունիք» ԲԲԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 31.03.2015թ-ին ժամը 14.00-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ք. Գորիս, Անկախության 4/1 հասցեի շենքում կանցկացվի «Սյունիք» ԲԲԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` նախկինի համեմատ 10% իջեցված գներով` հինգ լոտով.
ԼՈՏ-1. 1,0 հա մակերեսով հողատարածք Սյունիքի մարզի ք. Սիսիան, Շիրակի փողոց թիվ 2 հասցեում, որի վրա տեղակայված է 248,8 քմ մակերեսով արտադրական նշանակության շինություն: Շինության պատերը մոնոլիտ բետոնից են, տանիքը` ասբոշիֆերից, տեղ-տեղ քանդված: Հողամասը ցանկապատված է քարե պարսպով և գտնվում է անբարեկարգ վիճակում: Ընդհանուր մեկնարկային գինը` 5.893.760 դրամ: (Ծանոթություն. Գույքը ծանրաբեռնված է նաև հողի կադաստրային արժեքով և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում):
ԼՈՏ- 2.Էլեկտրական տրանսֆորմատորային ենթակայան ԿՏՊ-250 մարկայի, գտնվում է ք. Սիսիան, Շիրակի փողոց թիվ 2 հասցեում, աշխատանքային վիճակում: Մեկնարկային գինը` 241.866 դրամ:
ԼՈՏ - 3. Հոսանքի փայտյա սյուներ թվով 4 հատ: Ընդհանուր մեկնարկային գինը` 17.415 դրամ:
ԼՈՏ - 4. Կշեռք 1 տոննա, օգտագործված, լավ վիճակում, մեկնարկային գինը 38.700 դրամ:
ԼՈՏ - 5. Երկաթյա ժապավեն 50 գմ, մեկնարկային գինը` 6.048 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված «Սյունիք» ԲԲԸ-ի սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ք. Գորիս, Անկախության 4/1 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`