Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռուզաննա Հայրապետյանի և Վիլիկ Հովհաննիսյանի գույքը հրապարակային կրկնակի սակարկություններով վաճառելու մասին

16.02.2015

Հայտատու` Ռուզաննա Հայրապետյանի և Վիլիկ Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.02.2015թ-ին հայտարարված Ռուզաննա Հայրապետյանի և Վիլիկ Հովհաննիսյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 10.03.2015թ ժամը 14:30-ին սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի շենքում նախատեսվում է անցկացնել Ռուզաննա Հայրապետյանի և Վիլիկ Հովհաննիսյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք` նախկին աճուրդի մեկնարկային գներով` հետևյալ լոտերով.
ԼՈՏ-8. Լոտը բաղկացած է 3 ենթալոտերից. ննջասենյակի կահույք 3 կտորից երկու կոմպլեկտ` 131.220 դրամ, խոհանոցի կահույք մեկ կոմպլեկտ` 79.380դրամ, մահճակալ մեկ հատ` 38.070դրամ:
ԼՈՏ-9. Տան կենցաղային օգտագործված գույք` լավ ապրանքային վիճակում: Լոտը բաղկացած է 3 ենթալոտերից. սպասքապահարան երկու հատ, ինքնաշեն զգեստապահարան մեկ հատ, գազօջախ մեկ հատ: Ընդհանուր մեկնարկային գինը` 71.807 դրամ:
ԼՈՏ-12. Սառնարան «Samsong» երկու հատ, օգտագործած, մեկ հատի մեկն. գինը` 41.991 դրամ:
ԼՈՏ -14. Օդորակիչ /կոնդիցիոներ/ «Delongh»` 28.431 դրամ և «LG»` 23.620 դրամ, էլ. մեծ հովհար /վենտիլյատոր/ մեկ հատ` 7086 դրամ, օգտագործած, ընդհանուր մեկնարկային գինը` 59.136դրամ:
ԼՈՏ -15. Գեղանկարներ թվով չորս հատ, մեկ հատի մեկնարկային գինը` 12.244 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարում են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված Ռուզաննա Հայրապետյանի և Վիլիկ Հովհաննիսյանի սնանկության գործով թիվ 2477604255270000 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 18:00-ն կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`