Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Մանուելա» ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

16.02.2015

Հայտատու` «Մանուելա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

12.02.2014թ-ին հայտարարված «Մանուելա» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով: 10.03.2015թ ժամը 15:00-ին «Մանուելա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի շենքում կանցկացվի «Մանուելա» ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք` նախկինի համեմատ 20% իջեցված գնով ` մեկ լոտով.
ԼՈՏ 2 – հողամաս 2070քմ, մեկն. գինը 203.878 դրամ. գույքը ծանրաբեռնված է 1.676.700 դրամ հողի կադաստրային արժեքով /1քմ-ն` 810 դրամ/:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված «Մանուելա» ՍՊԸ-ի սնանկության գորոծով թիվ 2477604168800000 հատուկ հաշվին, իսկ ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Բացի այդ, գնորդը պետք է վճարի նաև թիվ 2 լոտի համար 2070քմ հողամասերի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը, որը կազմում է 2570940 դրամ: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`