Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն աճուրդի մասին

17.02.2015

Հայտատու` «Ֆլորես» Աճուրդի Տուն» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում 04.03.2015թ. -ից տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Արդշինբանկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ բանկ) օտարման իրավունքով պատկանող հետևյալ լոտերի բաց աճուրդը.
- ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 6-րդ թաղ., 17 շենք, թիվ 10 հասցեում գտնվող 91.4 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 9980000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, Լ. Ավետիսյան փող., թիվ 19 հասցեում գտնվող 65.05 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 5.2 ք.մ. մակերեսով կաթսայատուն, 7.8 ք.մ. մակերեսով բաղնիք, 32.6 գծ.մ. պարիսպ և 0.0301 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 6860000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նալբանդյան փող., 49 շենք, թիվ 24 հասցեում գտնվող 92.58 ք.մ. մակերեսով բնակարան: Լոտի մեկնարկային գինը` 10590000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Էրեբունի համ., Սարի-Թաղ, 5-րդ փող., թիվ 19 հասցեում գտնվող 85.31 ք.մ. մակերեսով բնակելի տուն (առկա է 47.96 ք.մ. մակերեսով ինքնակամ շինություն) և 0.011785 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 22100000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, Սիլիկյան 2 փողոց, թիվ 17 հասցեում գտնվող 216.3 ք.մ. մակերեսով բնակելի տուն և 0.1269 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 40010000 ՀՀ դրամ:
- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համ., Մարտիրոսյան փող., թիվ 12 հասցեում գտնվող 225.1 ք.մ. մակերեսով բնակելի տուն, 42.2 ք.մ. մակերեսով խորդանոց, 22.8 ք.մ. մակերեսով ավտոտնակ, 18.35 գծ.մ. պարիսպ և 0.03477 հա մակերեսով հողամաս: Լոտի մեկնարկային գինը` 47290000 ՀՀ դրամ:
- ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, Մովսես Խորենացու փող., 26 շենք, թիվ 18 հասցեում գտնվող 79.6 ք.մ. մակերեսով բնակարան (առկա է 9.6 ք.մ. ինքնակամ շինություն): Լոտի մեկնարկային գինը` 12050000 ՀՀ դրամ:
Աճուրդը 04.03.2015թ.-ին, ժ. 12:00-ին՝ դասական, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր նույն վայրում, նույն ժամին՝ հոլանդական փուլերով: Աճուրդի ավարտը՝ 06.04.2015թ.: Սահմանափակումներ՝ գույքերը գրավադրված են: Նախքան աճուրդի ավարտն աճուրդային լոտի նկատմամբ բանկի գրավի կամ սեփականության իրավունքի դադարման հետևանքով աճուրդի մասնակիցների կորուստների և վնասների համար բանկը որևէ պատասխանատվություն չի կրում: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոնշյալ թերթում տրված ծանուցման մեջ նշված փաստաթղթերը և կազմակերպչի կողմից տրված, համապատասխան գույքի մեկնարկային գնի 1%-ի չափով նախավճարի մուծումը հաստատող վկայականը: Նախավճարը պետք է վճարվի կազմակերպչի դրամարկղ կամ «Արդշինբանկ» ՓԲԸ-ում 2470103078480000 հաշվեհամարին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն: Մանրամասն տես «Իրատես de facto» թերթի 17-19.02.2015թ., N 10 (591), էջ 9:

Հասցե` ք. Երևան, Ագաթանգեղոս 6/1

Հեռ..` +374 10 564513

Վեբ կայք` http://www.flores.am

Էլ. փոստ`