Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Ստեփան Հարությունյանի սնանկության գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

17.02.2015

Հայտատու` Ա/Ձ Ստեփան Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Բաբկենի Հարությունյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

11.02.2015թ-ին ժամը 16-00-ին Ա/Ձ Ստեփան Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից կազմակերպված, Ստեփան Հարությունյանի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը չկայացավ` հայտ չլինելու պատճառով:  10.03.2015թ-ին ժամը 16-00-ին Ա/Ձ Ստեփան Հարությունյանի  սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան, Արշակունյաց 24/1) կանցկացվի Ա/Ձ Ստեփան Հարությունյանի սնանկության գործով գույքի  կրկնաճուրդ վաճառքը` բաց դասաական եղանակով, երկու առանձին  լոտերով:
Լոտ 1. Ստեփան Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող` քաղաք Երևան, Շենգավիթ համայնք, Նոր Խարբերդ 135/35 հասցեի ահշարժ գույքը  (պետական գրանցման վկայական թիվ 2185461), որն  իր մեջ ներառում է` այգետնակ 163,5 քմ մակերեսով և 0.05 հա մակերեսով հողամաս: Ընդհանուր առմամբ գույքը գտնվում է անխնամ վիճակում: Լոտ 1-ի մեկնարկային գինը 2 598 156 (երկու միլիոն հինգ հարյուր ինիսունութ հազար մեկ հարյուր հիսունվեց)  ՀՀ դրամ է:
Լոտ    2.   Ստեփան Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող երեք հատ խմորհունց և երեք հատ էլեկտրական վառարան` բարվոք տեխնիկական վիճակում: Լոտ 2-ի մեկնարկային գինը 478 297   (չորս հարյուր յոթանասունութ հազար երկու հարյուր ինիսունյոթ ) ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով  Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ի  Շենգավիթ մասնաճյուղում բացված  Ա/Ձ Ստեփան Հարությունյանի  սնանկության հատուկ հաշվարկային հաշվին` 2473603993530000, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16-00-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան (ք. Երևան, Արշակունյաց 24/1): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում  առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են ամեն օր ժամը 12-ից մինչև 16-00-ը`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, ք. Երևան, Գ. Նժդեհի փողոց 34 հասցեում կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով::
 

Հասցե` ք. Երևան, Եղիշե Թադևոսյան, 12/5 շենք, 27 բն.

Հեռ..` +374 94 403156