Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Վարդանի Սարգսյանի պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.03.2015

Հայտատու` Արմեն Վարդանի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. մարտի 06-ին ժամը 11:00-ին Արմեն Վարդանի Սարգսյանի գույքի կրկնաճուրդ-վաճառքը երկու առանձին լոտերով տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով: 2015թ. մարտի 24-ին ժամը 11:00-ին Արմեն Վարդանի Սարգսյանի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Նազարբեկյան 40/ տեղի կունենա Արմեն Վարդանի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող մեկ անշարժ և մեկ շարժական գույքի կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով երկու առանձին լոտերով: 1-ին լոտ - ք.Երևան, Աջափնյակ համայնքի Մելքումովի փող. թիվ 10/1 հասցեում գտնվող 115.1քմ մակերեսով ավտոլվացման կետը /41քմ մակերեսով օժանդակ շինություն, 77.5քմ շվաքարան և 963քմ հողամաս /գրավադրված ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ում/ մեկնարկային գինը սահմանվել է՝ 28.049.000 ՀՀ դրամ 2-րդ լոտ - ՙՄերսեդես-Բենց ML 320՚ մակնիշի 15 ԼՍ 511 պ/հ ավտոմեքենան /արտ. 2002թ.. գույնը՝ արծաթափայլ մետալիկ, գտնվում է ոչ աշխատանքային վիճակում, ենթակա է վերանորոգման/ /գրավադրված ՙՅունիբանկ՚ ՓԲԸ-ում/ մեկնարկային գինը սահմանվել է՝ 2.126.000 ՀՀ դրամՄիաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց կամ տարածքում աշխատող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման, ապահովագրության և գույքահարկի հետ կապված ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված Արմեն Վարդանի Սարգսյանի սնանկության հատուկ հաշվին 1930051204000100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Նազրբեկյան 40/Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691