Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ունո-Ակումբ» ՍՊԸ-ի պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

06.03.2015

Հայտատու` «Ունո-Ակումբ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. ապրիլի 03-ին ժամը 11:30-ին ՙՈւնո-Ակումբ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Հ.Ներսիսյան 10 / տեղի կունենա ՙՈւնո-Ակումբ՚ ՍՊԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի՝ / խաղային սեղաններ նախատեսված պոկերի համար / աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ ընդհանուր լոտով: Մեկնարկային գինը սահմանվել է` 210.000 ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման, ապահովագրության և գույքահարկի հետ կապված ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙՈւնո-Ակումբ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930052768710100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք.Երևան, Հ. Ներսիսյան 10 / Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691