Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սևանի «Ջերմամատակարարում» ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող միջոցների բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին

06.03.2015

Հայտատու` Սևանի «Ջերմամատակարարում» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
2015թ. ապրիլի 17-ին, ժամը 1200, Սևանի «Ջերմամատակարարում» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Ս. Միրաքյանի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /ք.Սևան Աբովյան 5/1 / կանցկացվի Սևանի «Ջերմամատակարարում» ՓԲԸ ին սեփականության իրավունքով պատկանող միջոցների բաց դասական եղանակով կրկնաճուրդը :
Աճուրդի է հանված ՓԲԸ – ին պատկանող միջոցները` 5.123.092 ՀՀ դրամ րնդհանուր արժեքով,որից 4.336.878 ՀՀ դրամ արժողությամբ ստորգետնյա խողովակաշարն է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
 ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
 Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարակային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ, ՙՅունիբանկ՚ Սևան մ/ճ 24110101844804 հաշվի համարին:
աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով` ք.Սևան Աբովյան 5/1:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ զանգահարելով 099201390 հեռախոսահամարին:

 

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան փող,, շենք 4, բն. 6

Հեռ..` +374 99 201390