Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Յոր Չոյս» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, երրորդ անձանց` Լևիկ Ասծատուրի Աղաբեկյանին և Մելանյա Վարազդատի Ազատյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

06.03.2015

Հայտատու` «Յոր Չոյս» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. փետրվարի 20-ին ,,Յոր Չոյս,, ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից նշանակված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2015թ. ապրիլի 2-ին ժամը 16:00-ին ,,Յոր Չոյս,, ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյանի կողմից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Երևան,Ե.Օտյան 53/2 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված ,,Յոր Չոյս,, ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված, երրորդ անձինք` Լևիկ Ասծատուրի Աղաբեկյանին և Մելանյա Վարազդատ Ազատյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անկացվող ընդհանւոր կրկնաճուրդը:Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 2/երկու/ լոտից:
Գույքը գտնվում է ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բաբաջանյան 108 և 108/1 հասցեներում.
Լոտ 1. Անշարժ գույք- ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բաբաջանյան 108 հասցեում գտնվող տեխսպասարկման համալիր և հողամաս, մակերեսը` 330,7 քմ, հողամասի մակերեսը` 319 քմ:Շինությունը կառուցվել է 1990-ական թվականների սկզբներին,պատերն իրականացված են քարով, ծածկը երկաթ բետոն, տանիքը մետաղական թիթեղներ:Դրսի դուռը մետաղապլաստ է, ներսի դռները մասամբ փայտյա են, մասամբ մետաղապլաստ:Շինության պատերը երեսպատված են ներկանյութով, հատակը երեսպատված է սալերով:Առկա է 177,9 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինություն:Մեկնարկային գինը՝ 73.224.000 ՀՀ դրամ:
Լոտ 2. Անշարժ գույք- ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Բաբաջանյան 108/1 հասցեում գտնվող շինություն և հողամաս, մակերեսը` 660,5 քմ, հողամասի մակերեսը` 2320 քմ:Շինությունը կառուցվել է 1990-ական թվականների սկզբներին,պատերն իրականացված են քարով, ծածկը երկաթ բետոն, տանիքը մետաղական թիթեղներ:Դրսի դուռը մետաղյա է, ներսի դռները փայտյա են, պատուհանները մետաղապլաստ:Շինության պատերը երեսպատված են բարձրորակ ներկանյութով, հատակը երեսպատված է բարձրորակ սալերով:Առկա է 80,6 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինություն:Մեկնարկային գինը՝ 101.088.000 ՀՀ դրամ
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը:
Երկու լոտերի գույքը հանդիսանում է ,,ՎՏԲ-Հայաստան բանկ,, ՓԲԸ-ի գրավի առարկա:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով ,,Արդշինինվեստբանկ,, ՓԲԸ-ի ,,Յոր Չոյս,, ՍՊԸ սնանկության Հ/Հ 247010319421 0000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի հասցեով` ք.Երևան,Ե.Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Լոտերն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարչին:,,Յոր Չոյս,, ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Վ.Ավագյան, հեռ. 094-421790:

Հասցե` ք. Երևան, Բաղրամյան 85- 50

Հեռ..` +374 94 421 790

Էլ. փոստ`