Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սաֆեգ Գուպ» ՍՊԸ-ի գույքի աճուրդի/կրկնաճուրդի/ կազմակերպման և անցկացման վերաբերյալ

06.03.2015

Հայտատու` «Սաֆեգ Գրուպ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. փետրվարի 27-ին ՙՍաֆեգ Գրուպ՚ ՍՊԸ գույքի վաճառքի աճուրդը 3 լոտերի մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2015թ. մարտի 31-ին, ժամը 14:00-ին ՙՍաֆեգ Գրուպ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Արսենյանի կողմից ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Գյումրի, Անկախության հր.7/ կանցկացվի պարտապանի պարտավորությունների դիմաց ՙԱՇԻԲ՚ՓԲԸ-ում և ՙԱրարատբանկ՚ԲԲԸ-ում գրավադրված 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը՝ բաց դասական եղանակով:
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ-1 – Բեռնատար ավտոմեքենա ՙԿամազ 5410՚ մակնիշի:Մեքենան ենթակա է կապիտալ նորոգման, բացակայում են հիմնական հանգույցները:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 192.000 ՀՀ դրամ:
Լոտ-2 – Բեռնատար ավտոմեքենա ՙԿամազ 5410՚ մակնիշի: Մեքենան գտնվում է վատթար վիճակում:
Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 192.000 ՀՀ դրամ:
Լոտ-3 –ՙԶիլ 133 Գ3Ա՚ ԿՍ3575Ա մակնիշի:Մեքենան գտնվում է միջին վիճակում: Գույքի մեկնարկային գին է սահմանվում 1.216.000 ՀՀ դրամ:
Վերոնշյալ երեք մեքենաները գտնվում են ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Շիրակացու փողոց թիվ 5/5 հասցեում:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հավանական գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման, ապահովագրության և գույքահարկի պարտքերի վճարման պարտավորությունները:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ ՙԿոնկուրենտ՚ արտադրական կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչի դրամարկղ կամ փոխանցումով՝ ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ ՙՏիգրան Մեծի՚ մասնաճյուղ 2474902085320000 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Շիրակ մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք.Գյումրի, Անկախության հր.7/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Աղասի Արսենյանին /հեռ.094 400 377/:

Հասցե` ք. Երևան, Վարդաշեն 5փ., 29 տուն

Հեռ..` +374 94 400 377

Էլ. փոստ`