Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ նշանակության 0,021 հա մակերես ունեցող (ծածկագիր 07 067 0012 0022) հողամասի աճուրդ վաճառք հայտարարելու մասին

06.03.2015

Հայտատու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ֆանտանի գյուղապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
2015 թվականի ապրիլի 10 ին ժամը 13։00 ին Կոտայքի մարզի Ֆանտանի գյուղապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառք։ Աճուրդի է ներկայացվում՝
Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի 8 րդ փողոց 1 ին փակուղի 2 հասցեում գտնվող հողամասը, կադաստրային ծածկագիր՝ 07 067 0012 0022, մեկնարկային գինը՝ 115 000 (մեկ հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ այլ, մակերեսը՝ 0,021 հա։ Ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատար՝ բացակայում են։ Տվյալ հողամասի համար սահմանափակումներ չկան։
 

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ գ. Ֆանտան Գ. Ոպանյանի փող. 50

Հեռ..` +374 226 6 11 55