Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Օազիս Կոմֆորտ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.03.2015

Հայտատու` «Օազիս Կոմֆորտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. մարտի-25-ին ժամը 14.30-ին ՙՕազիս Կոմֆորտ՚ ՍՊԸ-ին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:2015թ. ապրիլի 14-ին ժամը 14:30-ին ՙՕազիս Կոմֆորտ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Սպիտակ, Ալեք Մանուկյան 2րդ նրբ./ տեղի կունենա ՙՕազիս Կոմֆորտ՚ ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքերի /գրավադրված ՙՅունիբանկ՚ ՓԲԸ-ում/ կրկնաճուրդ-վաճառքը երեք առանձին լոտերով:
1-ին լոտ - ՀՀ Լոռու մարզի ք.Ստեփանավան Խանջյան, թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ /բնակարան 258,2 քմ, հողամասի մակերեսը 0,0535 հա բնակարանը գտնվում է ոչ լրիվ բարվոք վիճակում / մեկնարկային գինը՝ 4.430.000 ՀՀ դրամ:
2-րդ լոտ - ք.Ստեփանավան, Արևելյան 6 շենքի հարող տարածքում գտնվող կաթսայատունը/ շինություն 192,1քմ/ իր հողամասով /344 քմ/ գտնվում է ամբողջովին քանդված վիճակում, շենքի գլխին չկա ծածկ, լուսամուտները բացակայում են, ներքին հարդարանքը անմխիթար վիճակում/ մեկնարկային գինը՝ 699.000 ՀՀ դրամ:
3-րդ լոտ - ՀՀ Լոռու մարզ, Ամրակից համայնք քարի վերամշակման արտադրամաս /1800քմ, շինության չափը 287,8 քմ/ մեկնարկային գինը՝ 3.409.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙՕազիս Կոմֆորտ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին 1930050024340100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան /ք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2րդ նրբ../10/
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691