Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Դավիթ Թորոսյանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

26.03.2015

Հայտատու` Ա/Ձ Դավիթ Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Մերուժանի Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2015թ. մարտի 24-ին ժամը 12-00-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (Մովսես Խորենացու-162ա հասցեում) նշանակված` Ա/Ձ Դավիթ Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
2015թ-ի ապրիլի 17-ին ժամը 12:00-ին դատարանի շենքում աճուրդային վաճառքի է հանվում սնանկ ճանաչված ԱՁ Դավիթ Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը` բաց դասական եղանակով կրկնաճուրդը հետևյալ մեկ լոտով.
Լոտ 1.-Ավտոմեքենա ««Օպել Վեկտրա 2,0»» սեդան մակնիշի 1993թ., կարմիր, փոխանցման տուփը մեխանիկական, շարժիչը և թափքը ենթակա են վերանորոգման, մեկնարկային գինը նախորդ գնից` 238.500 ՀՀ դրամից 10 տոկոս իջեցված, որը կազմում է 214.700 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2473601612250000 սնանկացման հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հասցեով (Մ. Խորենացու 162ա).Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին նոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Ա/Ձ Դավիթ Թորոսյան սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին` 095-45-43-56 հեռախոսահամարով։
 

Հասցե` ք. Երևան , Նոր-Արեշ 14.,38ա շ., բն21

Հեռ..` +374 99 454356