Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հողամասի աճուրդ-վաճառքի մասին հրապարակային ծանուցում

26.03.2015

Հայտատու` Մալխասյան Գևորգ Հայրապետի
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250-րդ հոդված, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրեմքի 5-րդ հոդված

ՀՈՂԱՄԱՍԸ ԿՐԿՆԱԿԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

2015 թվականի մարտի 16-ին ժամը 18.00-ին կազմակերպված հողամասի բաց դասական աճուրդը համարվել է չկայացած ոչ մի գնորդ չներկայանալու պատճառով:
2015 թվականի ապրիլի 28-ին ժամը 18.00-ին Երևան Աբովյան փող. 36 “ԻՐՏԵԿ” ՓԲԸ գտնվելու վայրում տեղի կունենա հողամասի կրկնակի բաց դասական աճուրդ:
Աճուրդով մեկ լոտով վաճառվում է 4.4 հեկտար ուսումնական համալիրի և հանգստի կազմակերպման համար նախատեսված բնակավայրի հողամաս Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում: Լոտի մեկնարկային գինը 100.000.000 (հարյուր միլիոն) դրամ է:
Աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ է վճարել լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով (հինգ միլիոն դրամ) նախավճար: Նախավճարը պետք է վճարվի մինչև աճուրդի նախորդ օրը ժամը 13.00՝ Գևորգ Մալխասյանի “Ագբա-կրեդիտ Ագրիկոլ բանկ” ՓԲԸ-ի 220009208251000 բանկիընթացիկ հաշվին: Մասնակիցը դրա վերաբերյալ բանկային փաստաթուղթը պարտավոր է մինչև աճուրդի անցկացման նախորդ օրը ժամը 18.00 ներկայացնել աճուրդի անցկացման վայր:
Աճուրդի հայտն ընդունված է համարվում նախավճարն ամբողջությամբ վճարած լինելու վերաբերյալ բանկային փաստաթուղթը աճուրդի անցկացման վայր ներկայացնելու պահից:
Հողամասի սեփականատերը հանդիսնում է “Արիների Ձոր” ՓԲԸ:
Հողամասը փոխառության դիմաց գրավադրված է: Հողամասի օտարումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250-րդ հոդվածի, “Հրապարակային սակարկությունների մասին” ՀՀ օրենքի ու հիփոթեքի պայմանագրի համաձայն իրականացնում է գրավառու Գ. Մալխասյանը:
Հողամասը գտնվում է Հրազդան գետի աջ ափին: Այն Քանաքեռավան համայնքից գտնվում է մոտ 2 կմ հեռավորության վրա: Հողամասն ունի բազմազան ռելեֆ՝ հարթ, միջին թեք լանջեր, ուժեղ թեք լանջեր: Հողամասի վրա առկա են սեփականատիրոջ կողմից կառուցված ինքնակամ կիսակառույց շինություններ: Հողամաս տանող մոտ 800 մետր ճանապարհը հողածածկ է: Աճուրդի կազմակերպչի ունեցած տվյալներով հողամաս ապահովված չէ էլեկտրական էներգիայով, գազով, կոյուղիով:
Հողամասի միջով անցնում է 1000 մմ տրամագծով խմելու ջրի խողովակաշար, որի համար նախատեսված են անվտանգության գոտիներ:
Հողամասի առանձին տեղամասերում առկա է քարաթափերի և սողանքի վտանգ: Հրազդան գետի վարարման ժամանակ հողամասի առանձին հատվածներ ջրածածկ են լինում:
Հողամասը կարող է ունենալ այլ թերություններ կամ սահմանափակումներ ևս, որոնց մասին աճուրդի կազմակերիչը կարող է չիմանալ:
Հողամասի սեփականատիրոջ կողմից երեք անգամ հայց է ներկայացվել դատարան ընդդեմ գրավառուի՝ գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու համար: Երեք դեպքերում էլ բոլոր դատարանները մերժել են հայցերը: Աճուրդ անցկացնողը որևէ երաշխիք չի տալիս, որ հողամասի սեփականատերը հետագայում դատական կամ այլ կարգով չի վիճարկի հողամասի աճուրդը:
Ներկայումս էլ գրավառուի և հողամասի սեփականատիրոջ միջև առկա է դատական վեճ կապված հողամասի սեփականության իրավունքի վկայական ստանալու պահանջով: Միաժամանակ հողամասի սեփականատերը դիմել է դատարան, որով վիճարկում է չկայացած աճուրդը:
Նախքան աճուրդի բացումը, մասնակիցները հնարավորություն ունեն ցանկացած ժամանակ անձամբ ծանոթանալ լոտին,քանի որ հողամասի մուտքն ազատ է: Խնդիրներ առաջանալու դեպքում դիմել հետևյալ հեռախոսով. +374 91 42 99 44:
Աճուրդի մասնակից կարող է հանդիսանալ ցանկացած չափահաս ֆիզիկական անձ` անձն հաստատող փաստաթղթով, ինչպես նաև իրավաբանական անձ կամ համայնք, որոնց ներկայացուցիչները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և սահմանված կարգով տրված լիազորագիր, ինչպես նաև տվյալ հողամասը գնելու գործարքը կնքելու համար օրենքով, իրավական այ լակտերով, տվյալ իրավաբանական անձի կամ համայնքի կանոնադրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր կամ համաձայնություններ: Համապատասխան փաստաթղթերի բացակայության դեպքում անձն իրավունք չունի մասնակցել աճուրդին:
Աճուրդում հաղթող է ճանաչվում աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից առաջ, վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը:
Աճուրդի կանանոնակարգին կարելի է ծանոթանալ աճուրդի կազմակերպման վայրում աճուրդի անցկացման օրվան նախորդող 10-օրյա ժամկետում ժամը 14.00-16.00:Կանոնակարգի պատճենը տրամադրվում է մեկ ժամվա ընթացքում՝ գանձելով կատարված ծախսերի գումարը:
Աճուրդի կազմակերպչի կողմից փաստաթղթեր ընդունվում են կամ տրվում են միայն աշխատանքային օրերին ժամը 9.30-17.30:
 

Հասցե` ք. Երևան, Բաշինջաղյան փող., շենք 192, բն. 84

Հեռ..` +374 91 429944