Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Հասմիկ Անդրիասյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

27.03.2015

Հայտատու` Ա/Ձ Հասմիկ Անդրիասյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. մարտի 27-ին ժամը 12.00-ին Ա/Ձ Հասմիկ Անդրիասյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով:
2015թ. ապրիլի 17-ին ժամը 12:00-ին Ա/Ձ Հասմիկ Անդրիասյանի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ տեղի կունենա Ա/Ձ Հասմիկ Անդրիասյանին պատկանող անշարժ գույքերի /գրավադրված ՙՅունիբանկ՚ ՓԲԸ-ում/ կրկնաճուրդ-վաճառքը երեք առանձին լոտերով:
1 լոտ. ք.Երևան, Նոր-Նորք վարչական շրջանի, 7 մ/շ 18շ. 3 բն. /բնակարան` ՝163.7քմ/ բնակարանը գտնվում է բարվոք վիճակում մեկնարկային գինը կազմում է՝ 35.812.000 դր
2 լոտ. ՀՀ, Կոտայքի մարզ ք. Ծաղկաձոր Նոր թաղ. 3-րդ փողոց թիվ 6 բնակելի տուն , հողամասի չափը 0.06 հա., բնակելի տուն 533.52 քմ. Ընդհանուր համատեղ սեփականություն որը գտնվում է կիսակառույց վիճակում և ունի պտղատու այգի մեկնարկային գինը կազմում է՝ 26.374.000 դր
3 լոտ. ՀՀ. Կոտայքի մարզ. ք Հրազդան, Գործարանային փող. արտ.գոտի 14/18 հասցեում ՝ վարչական մասնաշենք /հողամասի չափը՝ 0,22041 հա, մասնաշենք 3134.95 քմ. ենթակա է վերանորոգման մեկնարկային գինը կազմում է՝ 74.318.000 դր /
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը:Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված ԱՁ Հասմիկ Անդրիասյանի սնանկության հատուկ հաշվին 1930052627720100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում:Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691