Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Առշենսան» ՍՊԸ-ին պատկանող գույքի աճուրդ

27.03.2015

Հայտատու` « Առշենսան » ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սոֆյա Դավթյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. սեպտեմբերի 24-ին «Առշենսան» ՍՊԸ -ի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2015թ. Ապրիլի 15-ին ժամը 14:00-ին «Առշենսան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս. Դավթյանի կողմից Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Հր. Ներսիսյան 10 հասցեում / կանցկացվի պարտապանին պատկանող գույքի աճուրդը` բաց դասական եղանակով: Գույքը իրենից ներկայացնում է`
Լոտ - 1 Ֆրեզերային հաստոց МХ 5112 К - 1 հատ , գինը՝ 514490 ՀՀ դրամ
Լոտ - 2 Օդամղիչ - 1 հատ , գինը՝ 220440 ՀՀ դրամ
Լոտ - 3 Ուղղահայաց շաղափային հաստոց - 1 հատ , գինը՝ 201450 ՀՀ դրամ
Լոտ - 4 Ուղղահայաց շաղափային հաստոց - 1 հատ , գինը՝ 55010 ՀՀ դրամ
Լոտ - 5 Ատամակտրիչ հաստոց - 2 հատ , գինը՝ 52140 ՀՀ դրամ
Լոտ - 6 Չորանոց CK 18 - 1 հատ , գինը՝ 3196220 ՀՀ դրամ
Լոտ - 7 Ռեսմուս - 2 հատ , գինը՝ 1092520 ՀՀ դրամ
Լոտ - 8 Ցիրկուլ - 2 հատ , գինը՝ 356420 ՀՀ դրամ
Լոտ - 9 Եզրահարթիչ հաստոց - 1 հատ , գինը՝ 82130 ՀՀ դրամ
Լոտ - 10 Քառատաշ հաստոց С 16- 1А - 1 հատ , գինը՝ 1336600 ՀՀ դրամ
Լոտ - 11 Փայտամշ. խառատային հաստոց - 1 հատ , գինը՝ 587330 ՀՀ դրամ

Գույքի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է՝ 7694750 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման, ապահովագրության և գույքահարկի հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
- ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում` պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համաապատասխանաբար` 1 և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը վճարում են կանխիկ` « Առշենսան » ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի դրամարկղ մինչև հայտ ներկայացնելու պահը կամ փոխանցումով՝ Արդշինինվեստբանկ ՓԲԸ Մաշտոց մասնաճյուղ
« Առշենսան » ՍՊԸ-ի սնանկության հ / հ 2478101489050000 հատուկ հաշվին , մինչև
աճուրդին նախորդող օրը :
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան /ք. Երևան, Հր. Ներսիսյան 10/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ Սոֆյա Դավթյանին /հեռ. 093 587 930/:
 

Հասցե` ք,Երևան, Բաշինջաղյան 1-ին փողոց, 3-րդ շենք, բն.24

Հեռ..` +374 93 587930