Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Ազիզյանի կողմից բանկում գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.04.2015

Հայտատու` Աշոտ Ազիզյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.04.2015թ-ին,  ժամը 16-ին Աշոտ Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 1-ին աճուրդը չկայացավ հայտ չլինելու պատճառով: 04.05.2015թ. ժամը 16-ին սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք.Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65) կանցկացվի Աշոտ Ազիզյանի կողմից «Անելիք բանկ» ՓԲԸ-ում գրավադրված Մարուսյա Համբարձումյանի բնակելի տունը և Վաղարշակ, Արթուր և Հովակիմ Համբարձումյաններին համասեփականության իրավունքով պատկանող  1.230 քառ.մ տնամերձ հողամասը, համապատասխանաբար 7.560.000(յոթ միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ և 1.779.200(մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունինը հազար, երկու հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով գույքերը վաճառելու 2 առանձին լոտերով:
Լոտ 1.Մարուսյա Համբարձումյանին պատկանող բնակելի տունը, հասցեն ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ` Շահումյան), մեկնարկային գինը`  7.560.000 ՀՀ դրամ: Բնակարանն ունի կապիտալ վերանորոգման կարիք:
Լոտ 2 Գրավատուներ Վաղարշակ, Արթուր և Հովակիմ Համբարձումյաններին համասեփականության իրավունքով պատկանող  1.230 քառ.մ տնամերձ հողամասը, հասցեն` (Արմավիրի մարզ, գյուղ` Շահումյան), մեկնարկային գինը` 1.779.200 ՀՀ դրամ: Հողամասը երկար տարիներ չի մշակվել:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ՎՏԲ- Հայաստան բանկ» ՓԲԸ-ը, Արմավիր մասնաճյուղում  բացված  16051630681017 սնանկության  գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Արագածոտնի մարզի  ընդհանուր իրավասության դատարան:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 91 889960