Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռիփսիկ Գասպարյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.04.2015

Հայտատու` Ռիփսիկ Գասպարյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.04.2015թ-ին, Ռիփսիկ Գասպարյանի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 06.05.2015թ-ին, ժամը 14-ին սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65) կանցկացվի Ռիփսիկ Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը բաց դասական եղանակով, երկու առանձին լոտերով:Լոտ 1. Բնակելի տուն 55,99 քառ.մ, 0,0526 քառ.մ հողամաս, տունը կիսաքանդ վիճակում, հասցեն` (Արագածոտնի մարզ, Մելիքգյուղ համայնք), մեկնարկային գինը 96.755 (իննսունվեց հազար, յոթհարյուր հիսունհինգ) ՀՀ դրամ: Բնակարանը ունի կապիտալ վերանորոգման կարիք:Լոտ 2.1,1504 հա վարելահող, մեկնարկային գինը 116.130(մեկ հարյուր տասնվեց հազար, հարյուր երեսուն ) ՀՀ դրամ:Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար ընտրված լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «ՎՏԲ-Հայաստանբանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 16051630681022, մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65):  Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 91 889960