Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին
08.04.2015
27.04.2015թ-ին ժամը 14:00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում/ տեղի կունենա սնանկ ճանաչված Մոհսեն Զարենաժադ Շահ-Սավարին սեփականության իրավունքով պատկանող շարժական և անշարժ գույքերի աճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով 1(մեկ) ընդհանուր լոտով: Մեկնարկային գինն ընդհանուր լոտի համար սահմանվել է 154 167 147 ՀՀ դրամ:
Լոտ 1- Իրենից ներկայացնում է ք. Երևան, Կենտրոն համայնք, Կորյունի փող. թիվ 19/6 և 19/7 հասցեներում գտնվող ընդհանուր մակերեսով 190.2 քմ տարածք, 1. 0.0060 հա 2. 0.00225 հա 3. 0.0068 հա մակերեսով հողամասը և ք. Երևան, Կենտրոն համայնք, Կորյունի փող. թիվ 19/6 և 19/7 հասցեներում գտնվող թվով 12 անվանում շարժական գույք (աթոռ, սեղան, օդորակիչ և այլն):
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, ինչպես նաև վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 2380017316177300 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ /ք. Երևան, Տ.Մեծի 53/1 հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 23.04.2015թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:
Հասցե` ք.Երևան,Փավստոս Բուզանդի 1/3
Հեռ..` +374 94 400356