Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Գարիարմ» ՍՊԸ-ի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.04.2015

Հայտատու` Արմենակ Հակոբի Ադամյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
13.03.2015թ.-ին, ժամը 15:00-ին «Գարիարմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյանի կողմից հայտարարված աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 06.05.2015թ.-ին, ժամը 17:00-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Արտաշատ, Շահումյան 19), հայտարարվում է անշարժ գույքի հրապարակային սակարկությունների եղանակով աճուրդ-վաճառք, նախկինի համեմատ գույքի արժեքը 10% իջեցված գնով` մեկ լոտով, որը կկազմի 9 725 370 ՀՀ դրամ (ինը միլիոն յոթ հարյուր քսանհինգ հազար երեք հարյուր յոթանասուն): Գույքը իր մեջ ներառում է`
Լոտ 1 – Անշարժ գույքը գտնվում է ՀՀ Արարատի մարզ, գյուղ Գետափնյա, 5-րդ փողոցի, թիվ 12 հասցեում: Իրենից ներկայացնում է հողատարածք՝ 0.294 հա, որը հարմար է արտադրական կառույց, առանձնատուն կառուցելու համար, գտնվում է կենտրոնական փողոցի մոտ: Անշարժ գույքի հավանական նախնական շուկայական արժեքը կազմել է 18 300 000 (տասնութ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան (ք.Արտաշատ, Շահումյան 19), մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան (ք.Արտաշատ, Շահումյան 19), կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ. 091(093)-21-01-11:

Հասցե` Ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374 10 46-41-55

Էլ. փոստ`