Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տարոն Կորյունի Մարգարյանի գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

18.04.2015

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
աճուրդի կազմակերպման և անցկացման

2015թ.ապրիլի23-ին ժամը 12.00-ին Տարոն Կորյունի Մարգարյանի սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ասլանյանի կողմից ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.ՍպիտակԱլեք Մանուկյան 2-րդ նրբ.10 )հայտարարված կրկնաճուրդ վաճառքը չի կայանա,քանի որ ՀՀ օրենքի19-րդ հոդվածի համաձայն 2015թ-ի ապրիլի 23-ի աշխատանքային օրը տեղափոխվել է: 2015թ-ի մայիսի 11-ին ժամը 12-ին տեղի կունենա կրկնաճուրդ վաճառք, Տարոն Կորյունի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող ք.Վանաձոր,Մյասնիկյան փող.թիվ 12հասցեում գտնվող 107.75քմ մակերեսով արվեստանոցը՝ 1 լոտով:
Գույքի մեկնարկային գինը մնում է անփոփոխ այն է 17.100 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԶարգացման հայկական բանկ՚ ԲԲԸ Վանաձորի մասնաճյուղ սնանկության գործով կառավարիչի հատուկ հաշվին 1810003898492200 մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.1600-ը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ.16.00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Սպիտակ Ալեք Մանուկյան 2-րդ նրբ.10): Հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:

Սնանկության գործով կառավարիչ՝ Ս. Ասլանյան
 

Հասցե` ՀՀ, ք. Վանաձոր, Չեռնիշեւվսկի 3

Հեռ..` +374 91 344380