Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարիքների համար` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների ձեռքբերման «ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-11/1» ծածկագրով ընթացակարգի մասին

17.04.2014

Տիպ` Շրջանակային համաձայնագրով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
ՀՀ Կառավարության 2013թ. 1370-Ն որոշում

Հարգելի մասնակից
«ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-11/1» ծածկագրով ընթացակարգի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարիքների համար կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի և նշված ծածկագրով շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկում ներառված կազմակերպությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրերով նախատեսված աշխատանք: Սույն հրավերի (ծանուցման) ծածկագիր է հանդիսանում «ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-11/1-ՏԿՆ-14/8»:
Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտը անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am կայքի (այսուհետև` կայք) միջոցով ոչ ուշ, քան 2014 թվականի ապրիլի 29-ը, ժամը 11:00-ն:
Ընթացակարգի հանձնաժողովի քարտուղարն է Տիգրան Ջանոյանը։
Հայտերը կբացվեն 2014 թվականի ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին կայքի միջոցով:
Գնման առարկա է հանդիսանում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարիքների համար` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների ձեռքբերումը:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների 01.01.2015թ.-01.06.2019թ. համար ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների գնումը իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան, որի համաձայն՝ սույն գնման գործընթացի շրջանակներում կնքվող պայմանագիրը լուծարվում է, եթե այն կնքելու օրվան հաջորդող տարվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցները չեն նախատեսվել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարիքների համար` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև գնման առարկայի մասնագիրը, տեխնիկական տվյալները և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը կազմում են պայմանագրի անբաժանելի մասը, որի նախագիծը ներկայացված է սույն հրավերի (ծանուցման) N 4 հավելվածում:
Մասնակիցը պետք է ներառված լինի ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և շահագործման համար «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ շրջանակային համաձայնագիր կնքած անձանց ցուցակում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման» կարգով սահմանված պահանջների համապատասխան բավարարի նշված կարգի IV գլխի Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մրցույթների առարկան և մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներում նշված նվազագույն տեխնիկական պահանջներին:
Մասնակիցը հայտով ներկայացնում է իրենց կողմից հաստատված`
1) «Պիտանելիության չափորոշիչ».
ա. գնման ընթացակարգին մասնակցելու դիմում (Հավելված N 1), ընդ որում պարտադիր է նշել Մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն,
2) «Ֆինանսական չափորոշիչ».
բ. գնային առաջարկ (Հավելված N 2): Մասնակցի գնային առաջարկը ներկայացվում է ինքնարժեք և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է մեկ թվով` պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գումարով և կայքում պարտադիր լրացվում է առանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման, կցելով հավելված N 2.1-ը, համաձայն՝ ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման» կարգով սահմանված պահանջների: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների ինքնարժեքների հաշվարկների ձևերը (մեկ օրացուցային տարվա համար) ներկայացվում են հետևյալ կերպ՝
1. ձև 8-ում (համաձայն՝ N 2.1 հավելվածի) բերված յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար մասնակցի կողմից լրացվում են սպասարկման ենթակա ճանապարհահատվածների ամբողջ ցանցի «ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ» և «ՁՄԵՌ» ժամանակաշրջանների պահպանման աշխատանքների համար կատարվող ծախսերը և հաշվարկվում են սպասարկվող ճանապարհահատվածների պահպանության արժեքները, որն օգտագործվում է միայն ընթացակարգում առաջին տեղ զբաղեցրած մասնակցին որոշելու նպատակով.
2. ձև 8-ի բոլոր հանրագումարները լրացվում են Ձև 6-ի Աղյուսակ 5-ի համապատասխան սյունակներում` ներառյալ շահույթը, սակայն առանց ԱԱՀ-ի արժեքի (համաձայն՝ N 2.1 հավելվածի).
3. ընթացիկ («ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ-ԱՇՈՒՆ» պահպանման ժամանակաշրջան) պահպանման և շահագործման աշխատանքների 1 կմ-ի արժեքները լրացվում են Ձև 6-ի աղյուսակներ 6-ում և 7-ում` ներառյալ շահույթը, սակայն առանց ԱԱՀ-ի արժեքի (համաձայն՝ N 2.1 հավելվածի)՝
- Աղյուսակներում լրացվող 1 կմ ավտոճանապարհի պահպանման արժեքում նշագծման աշխատանքների գինը չի հաշվարկվում.
- Աղյուսակների բոլոր ազատ վանդակները պետք է պարտադիր լրացվեն մասնակցի կողմից` անկախ տվյալ տարածաշրջանում ընդգրկված ճանապարհների նշանակությունից, վիճակից և սպասարկման մակարդակից.
4. արժեքները պետք է ընդգրկեն ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր հարկատեսակներն ու տուրքերը, այդ թվում` ԱԱՀ:
Գնային առաջարկի գնահատումը կատարվում է սույն ընթացակարգի մասնակիցների կողմից լրացված և ներկայացված`
- Ձև 6-ի արժեքների համեմատությամբ պահպանման և շահագործման աշխատանքների սահմանային արժեքների հետ.
- Ձև 7-ի հանրագումարների համեմատությամբ:
Գնահատող հանձնաժողովի քարտուղարը նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին՝ գնահատող հայտերի գնահատման արդյունքների հաստատման օրվանից մեկ աշխատանքնային օրվա ընթացքում ոչ ավտոմատ եղանակով ծանուցում է՝ վերջինիս որակավորումը հավաստող փաստաթղթերը ներկայացնելու մասին: Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը 5 աշխատանքային օրվա ընթացքում սույն հրավերով նախատեսված Պատվիրատուի պաշտոնական էլեկտրոնային փոստին` tjanoyan@transportpiu.am, է ուղարկում սույն ընթացակարգի հրավերի (ծանուցման) 3-րդ հավելվածով նախատեսված գրությունը, որին կցվում է սույն ընթացակարգին իր` որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող` ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման» կարգով սահմանված մասնակիցներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները):
Մասնակիցներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են`
1) Մասնակիցը պետք է ունենա նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ` ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և (կամ) ավտոմոբիլային ճանապարհների պահպանման ոլորտներում, ինչի վերաբերյալ առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը պետք է ներկայացնի տեղեկանք համաձայն՝ N 3.1 հավելվածի:
Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որպես սույն որակավորման չափանիշի հիմնավորող փաստաթուղթ ներկայացնում է.
- նախկինում` հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարիների ընթացքում, պատշաճ ձևով իրականացրած համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագրի պատճենը, ընդ որում` նախկինում կատարված պայմանագիրը /կամ պայմանագրերը/ գնահատվում է /կամ գնահատվում են/ նմանատիպ, եթե` դրա (դրանց) շրջանակներում կատարված աշխատանքների ծավալը (կամ հանրագումարային ծավալը)` գումարային արտահայտությամբ, պակաս չէ սույն գնման ընթացակարգի շրջանակներում մասնակցի ներկայացրած գնային առաջարկի հիսուն տոկոսից, իսկ դրա պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի (կամ պայմանագրերի) կողմերի հաստատած` պայմանագրի կատարումը հավաստող ակտի (հանձման-ընդունման արձանագրություն և այլն) պատճենը կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը.
2) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա հետևյալ հիմնական մեքենասարքավորումները`
N
ը/կ Անվանումը Պահանջվող քանակը* տիպը Սեփականության ձևը*
1 Ձյունմաքրիչ մեքենա
2 ցանկացած Սեփական կամ վարձակալած
2 Ինքնաթափ բեռնատար մեքենա 3 ցանկացած Սեփական կամ վարձակալած
3 Ամբարձիչ 1 ցանկացած Սեփական կամ վարձակալած
4 Կոմպրեսոր 2 ցանկացած Սեփական կամ վարձակալած
5 Գլդոն 2 > 5 տ Սեփական կամ վարձակալած
6 Գրեյդեր
2 ցանկացած Սեփական կամ վարձակալած
* Պահանջվող քանակի մեկ չորրորդը թույլատրվում է վարձակալել, սակայն պայմանով, որ վարձակալությամբ ձեռք բերվող մեքենասարքավորումները վարձակալության ժամանակահատվածում չեն օգտագործվելու վարձատուի կողմից և (կամ) չեն տրամադրվի այլ կազմակերպությանը և (կամ) անհատին:
Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որպես սույն որակավորման չափանիշի հիմնավորող փաստաթուղթ ներկայացնում է այն տեխնիկական միջոցների տվյալները, որոնք վերջինս նախատեսում է օգտագործել պայմանագրի կատարման ժամանակ։ Ընդ որում, տեխնիկական միջոցների առկայությունը հիմնավորելու համար առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը պետք է ներկայացնի դրանց տեխնիկական անձնագրերի և այդ միջոցների նկատմամբ մասնակցի սեփականության կամ ժամանակավոր օգտա¬գործման իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները։ Տեխնիկական միջոցների վերաբերյալ տվյալները ներկայացվում են համաձայն՝ N 3.2 հավելվածի:
3) Մասնակիցը նվազագույնը պետք է ունենա 3 մասնագետ` տրանսպորտի և (կամ) շինարարության բնագավառի բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական կրթությամբ:
Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը` որպես սույն որակավորման չափանիշի հիմնավորող փաստաթուղթ ներկայացնում է պայմանագրի կատարման համար մասնակցի կողմից առաջարկվող աշխատակազմի վերաբերյալ տվյալները տեղեկանք` կնքվելիք պայմանագրի կատարման համար Մասնակցի կողմից առաջարկվող հիմնական աշխատակազմի մասին, համաձայն՝ N 3.3 հավելվածի։ Նշված տեղեկանքին անհրաժեշտ է կցել հիմնական աշխատակազմում ներգրավված մասնագետների հաստատած գրավոր համաձայնությունները` իրականացվելիք աշխատանքներում վերջիններիս ներգրավվելու մասին, ինչպես նաև մասնագետների անձնագրերի և որակավորումը հավաստող փաստաթղթերի (դիպլոմ, վկայագիր, հավաստագիր և այլն) պատճենները:
Հանձնաժողովը գնահատում է մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի (տեղեկությունների) համապատասխանությունը սույն ընթացակարգի հրավերով սահմանված նվազագույն տեխնիկական պահանջներին։
Որակավորումը հիմնավորող փաստաթղթերի գնահատման արդյունքում` հանձնաժողովի կողմից անհամապատասխանություն արձանագրվելու (հայտնաբերվելու) դեպքում՝ գնումները համակարգողը երեք աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է Մասնակցին՝ առաջարկելով երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատասխանությունը։ Արձանագրված անհամապատասխանությունը սահմանված ժամկետում`
1) շտկվելու դեպքում Մասնակցի հայտը գնահատվում է բավարար.
2) չշտկվելու դեպքում, հանձնաժողովի որոշմամբ, տվյալ Մասնակցի հայտը մերժվում է։
Մասնակիցներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներից որևէ մեկին չբավարարելու դեպքում Մասնակցի հայտը մերժվում է։
Անգործության ժամկետը սույն ընթացակարգի դեպքում 10 օրացուցային օր է։ Անգործության ժամկետը կիրառելի չէ, եթե հայտ է ներկայացրել միայն մեկ Մասնակից, որի հետ կնքվում է պայմանագիր:
Եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո սույն հրավերով (ծանուցմամբ) նախատեսված անգործության ժամկետի ավարտից 5 օրացուցային օրվա ընթացքում չի ստորագրում պայմանագիրը և «ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-11/1» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի հրավերով նախատեսված ժամկետում պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի, ***իսկ պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում նաև կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից։
Հայտը անհրաժեշտ է ներկայացնել «ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-11/1» ծածկագրով ընթացակարգի հրավերով (գնման էլեկտրոնային եղանակ) սահմանված կարգով:
Կից ներկայացնում ենք կնքվելիք պայմանագրի նախագիծը:
Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի էլեկտրոնային փոստի հասցեն է` tjanoyan@transportpiu.am:

Հասցե` ք. Երևան, Նալբանդյան 28

Հեռ..` +374 10 580523

Էլ. փոստ`