Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 05.09.2014թ. կայացած նիստի եզրակացությունների մասին

05.09.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 05.09.2014թ. կայացած նիստի եզրակացություններ

1. Հիմք ընդունելով «Ախթամար» ՓԲԸ կողմից 19.08.2014թ. ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, 28.08.2014թ., 01.09.2014թ. և 05.09.2014թ. ի լրումն ներկայացված գրությունները, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով և «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով` «Ախթամար» ՓԲԸ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Գայի փողոց 100 վայրում տրամադրել խաղատան կազմակերպման լիցենզիա:

2. Հիմք ընդունելով «Լիմոն Գեյմս» ՍՊԸ (ԽՏ-005 լիցենզիա) կողմից 28.08.2014թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն չտալ «Լիմոն Գեյմս» ՍՊԸ կողմից 28.08.2014թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) հետևյալ հիմքերով`
- Ներկայացված է Կանոնակարգի փոփոխության մեկ օրինակ («Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ):
- Նշված չէ «Լիմոն Գեյմս» ՍՊԸ մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից Կանոնակարգի փոփոխության հաստատման ամսաթիվը:
- Կանոնակարգի փոփոխության վրա նշված է «Լիմոն Գեյմս» ՍՊԸ խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգ:
- Կանոնակարգի փոփոխության մեջ նշված է. «Իրականացվող շահումով խաղերի տեսակները և քանակը կետը շարադրել հետևյալ կերպ….», սակայն նշված կետում սահմանված են նաև միավորի և խաղանիշի գներ, որոնք Կանոնակարգի փոփոխությամբ չեն սահմանվում:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված AM 14 007633 խաղային սարքավորումների ծագման սերտիֆիկատում «Լիմոն Գեյմս» ՍՊԸ իրավաբանական հասցեն սխալ է նշված:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Ձև 4-ում AM 14 002258 ծագման սերտիֆիկատով նշված է թվով 4 խաղային սարքավորում, սակայն AM 14 002258 ծագման սերտիֆիկատում առկա է թվով 3 խաղային սարքավորում:
- Նախկինում շահագործման համար նախատեսված թվով 26 խաղային սարքավորումներ և 1 խաղասեղան համարակալվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, սակայն Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված Ձև 4-ում տվյալ խաղային սարքավորումները նշված են որպես առանց համարի:
- Ավելացվում է «Ամերիկյան պտուտակախաղ» տեսակի թվով 1 խաղասեղան, սակայն ներկայացված Կանոնակարգի փոփոխության մեջ նշված չէ «Ամերիկյան պտուտակախաղ» խաղի անցկացման կարգը և շահումի տարբերակները («Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ):

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700 156

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`