Հայտարարություն Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 05.09.2014 թ. կայացած նիստի եզրակացությունների մասին
05.09.2014
Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 05.09.2014 թ. կայացած նիստի եզրակացություններ
1. Հիմք ընդունելով <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 31.2-րդ հոդվածի 3-րդ մասի <<ա>> կետը` Հանձնաժողովը եզրակացրեց.
Առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին` <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<զ>> կետով սահմանված պահանջը խախտելու համար <<Դելոյթ Արմենիա>> ՓԲԸ-ի նկատմամբ կիրառել նախազգուշացում պատասխանատվության միջոցը:
2. Հիմք ընդունելով <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 31.2-րդ հոդվածի 3-րդ մասի <<բ>> կետը` Հանձնաժողովը եզրակացրեց.
Առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին` <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<զ>> կետով սահմանված պահանջը խախտելու համար <<ՋԵՆԵՐԱԼ ՍՏԱՆԴԱՐԴ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ>> ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել նախազգուշացում պատասխանատվության միջոցը:
3. Հիմք ընդունելով <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, <<ՍԱԱՄ-ԱՈԻԴԻՏ>> ՓԲԸ-ի 22.08.2014թ. գրությունը` Հանձնաժողովը եզրակացրեց.
Առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին` <<ՍԱԱՄ-ԱՈԻԴԻՏ>> ՓԲԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 12.07.2011թ. տրված աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 090 լիցենզիայի գործողությունը 24.07.2014 թվականից համարել կասեցված` մինչև համապատասխան խախտումը վերացնելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը: