Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 20.10.2014թ. կայացած նիստի եզրակացության մասին

20.10.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 20.10.2014 թ. կայացած նիստի


Հիմք ընդունելով <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի <<զ>> կետը և ՀՀ ֆինանսների նախարարի 25.03.2009թ. թիվ 265-Ն հրամանի 1-ին կետով հաստատված <<Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրության>> 3-րդ կետի 4) ենթակետը` Հանձնաժողովը եզրակացրեց առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին`
1. 01.10.2014թ.-ից դադարեցնել աուդիտոր Արա Չալաբյանին 01.10.2009թ. տրված թիվ 095 որակավորման վկայականի գործողությունը` ժամկետը լրանալու հիմքով:
2. 01.10.2014թ.-ից դադարեցնել աուդիտոր Վահագն Գևորգյանին 01.10.2009թ. տրված թիվ 096 որակավորման վկայականի գործողությունը` ժամկետը լրանալու հիմքով:
3. 30.07.2014թ.-ից դադարեցնել աուդիտոր Արշակ Դավթյանին 30.09.2014թ. տրված թիվ 370 որակավորման վկայականի գործողությունը` ժամկետը լրանալու հիմքով:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700364

Էլ. փոստ`