Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն 21.10.2014թ. վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունների մասին

22.10.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

21.10.2014թ. վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող
հանձնաժողովի եզրակացությունները

1. Հիմք ընդունելով «Լիմոն Գեյմս» ՍՊԸ (ԽՏ-005 լիցենզիա) կողմից 08.10.2014թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` համաձայնություն տալ «Լիմոն Գեյմս» ՍՊԸ կողմից 08.10.2014թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ` Կանոնակարգի փոփոխություն) վերապահումով ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև 4-ում առկա առանց սերիական համարների թվով 2 խաղասեղանների և թվով 10 խաղային սարքավորումների ծագման սերտիֆիկատի համարը նշված է AM 14 007633 (տրված 21.08.2014թ.), սակայն դրա փոխարեն 08.10.2014թ. ՀՀ Առևտրա-արդյունաբերական պալատի կողմից 08.10.2014թ. տրվել է AM 14 009688 ծագման սերտիֆիկատը:
- Կանոնակարգի փոփոխությանը կից ներկայացված տվյալներ շահումով խաղերի վերաբերյալ Ձև 4-ում առկա առանց սերիական համարների թվով 10 խաղային սարքավորումների ծածկագիրը սխալ է նշված (9504 համարով ծածկագրի փոխարեն նշված է 9403 համարով ծածկագիրը):
2. Հիմք ընդունելով «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ (ՎԽ-017 լիցենզիա) կողմից 10.10.2014թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` համաձայնություն չտալ «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն» ՍՊԸ կողմից 10.10.2014թ. ներկայացված «Եվրոֆուտբոլ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը հետևյալ հիմքերով`
- «Խաղադրույքների տեսակները ըստ սպորտաձևերի» 7.1 ֆուտբոլ կետի 21-րդ ենթակետը հակասում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին:
- «Խաղադրույքներ «Էլեկտրոնային պտուտակախաղ (ռուլետկա)» խաղային իրադարձության վրա» կետում հստակ նկարագրված չէ վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման նկարագիրը («Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջ):

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 60 700 364

Էլ. փոստ`