Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 2014թ. նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կայանալիք ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի մասին

20.11.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մաս

ՕՐԱԿԱՐԳ
2014թ. նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կայանալիք
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի հերթական նիստի

1. <<ԷԴԻԿ ՍՈՆԱ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 19.11.2013թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5640 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 14.11.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1- ին մասի 7-րդ կետ):
2. <<ԹԱԳԱԺԱՌԱՆԳ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 15.11.2012թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5572 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 14.11.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1- ին մասի 7-րդ կետ):
3. Անհատ ձեռնարկատեր Տիգրան Դոնապետյանին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 03.12.2013թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5650 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 18.11.2014թ. դիմումի քննարկում (հիմք` <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1- ին մասի 2-րդ կետ):

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700364

Էլ. փոստ`