Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի 17.12.2014թ. կայացած նիստի եզրակացության մասին

17.12.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 17.12.2014թ. կայացած նիստի

1. Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և անհատ ձեռնարկատեր Խաչատուր Ծատուրյանի 04.12.2014թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց` առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին.
Դադարեցնել անհատ ձեռնարկատեր Խաչատուր Ծատուրյանին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 27.11.2013թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5646 լիցենզիայի գործողությունը:

2. Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և անհատ ձեռնարկատեր Կայծեն Սեդրակյանի 09.12.2014թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց` առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին.
Դադարեցնել անհատ ձեռնարկատեր Կայծեն Սեդրակյանին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 04.11.2013թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5634 լիցենզիայի գործողությունը:

3. Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և <<ՀԱՄ-ՄԱԴ>> ՍՊԸ-ի 09.12.2014թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց` առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին.
Դադարեցնել <<ՀԱՄ-ՄԱԴ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 18.11.2008թ. տրված <<Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի>> թիվ ՊԼ-5293 լիցենզիայի գործողությունը:

4. Հիմք ընդունելով <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և <<ԷԹՆԻԿՊՐՈԴ>> ՍՊԸ-ի 09.12.2014թ. դիմումը` Հանձնաժողովը եզրակացրեց` առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին.
Դադարեցնել <<ԷԹՆԻԿՊՐՈԴ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 24.08.2009թ. տրված <<Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության>> թիվ ՊԼ-5335 լիցենզիայի գործողությունը` միաժամանակ հայտնելով, որ նշված լիցենզիայի համար 623.375 ՀՀ դրամ տուրքերի և տույժերի գումարը ենթակա է վճարման:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700364

Էլ. փոստ`