Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում 24.02.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության մասին

24.02.2015

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդված

24.02.2015թ. վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 12.02.2015թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` համաձայնություն տալ «Ինտեր Լոտո» ՍՊԸ կողմից 12.02.2015թ. ներկայացված «50/50» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) վերապահումով` ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի 7-րդ կետում նշված է, որ շահումների տեսակը նախատեսվում է գումարային, սակայն նշված է նաև, որ ակնթարթային մասի շահումների տեսակները և չափերը արտահայտված կլինեն տոմսի վրա, իսկ հեռուստախաղարկության մասի շահումների չափերը և տեսակները կհայտարարվեն հեռուստախաղարկության ժամանակ: Նշված է նաև, որ շահումների չափերը և տեսակները կարող են փոփոխվել` ապահովելով տվյալ խաղարկության փաստացի իրացված տոմսերի արժեքի նվազագույնը 50 տոկոս շահումային ֆոնդի բաշխում մասնակիցների միջև:
- Կանոնակարգի 10-րդ կետի 2-րդ պարբերությունում և տոմսի աշխատանքային նմուշում «ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածով նախատեսված է պատիժ` ընդհուպ ազատազրկում մինչև ութ տարի ժամկետով» բառերը փոխարինել «նախատեսված է պատիժ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +37411 800 366

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`