Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից հայտարարված «ՏԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-2015/2ՃՀ» ծածկագրով բաց ընթացակարգի մասին

31.03.2015

Տիպ` Բաց ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է բաց ընթացակարգի հանձնաժողովի
2014 թվականի մարտի 31-ի թիվ «2» որոշմամբ և հրապարակվում է
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն

Բաց ընթացակարգի ծածկագիրը` ՏԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-2015/2ՃՀ

Պատվիրատուն` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, որը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 28 հասցեում, հայտարարում է բաց ընթացակարգ։
Բաց ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի կարիքների համար Ա/ճ Մ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման՝ կմ148+000 - կմ158+000 և կմ168+000 - կմ171+500 հատվածների անցանելիության ապահովման, Ա/ճ Մ-2 - Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման կմ338+100 - կմ342+400 հատվածի հիմնանորոգման, Ա/ճ Մ-3, Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման կմ137+200 - կմ141+000 հատվածի հիմնանորոգման և Ա/ճ Հ-39, Մ-10 - Գավառ - Մ-10 կմ0+000 - կմ4+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի բաց ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Բաց ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական գործունեության համապատասխանություն` պայմանագրով նախատեսված գործունեությանը, մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Հաղթող մասնակիցը որոշվում է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 41-րդ օրը ժամը 17:00-ն։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջ ստանալու օրը։
Գնումների բազային միավորի հիսնապատիկը գերազանցող գնումների դեպքում, հայտերը հայերենից բացի կարող են ներկայացվել նաև ռուսերեն և /կամ/ անգլերեն։
Պատվիրատուն ապահովում է ռուսերենով կամ անգլերենով հրավերի տրամադրումն:
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Բաց ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` www.armeps.am էլեկտրոնային կայքի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 41-րդ օրվա ժամը 17:00-ն և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն գնման գործընթացը իրականացվելու է էլեկտրոնային ձևով` www.armeps.am էլեկտրոնային կայքի միջոցով։
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով, www.armeps.am էլեկտրոնային կայքի միջոցով, 2015 թվականի մայիսի 11-ին ժամը 17:00-ին։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրկանացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
Մասնակիցների որակավորման տվյալների` սույն ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող` Տիգրան Ջանոյանին։
Հեռախոս` (+37410) 58 05 23։
Էլ.փոստ` tjanoyan@transportpiu.am։
Պատվիրատու` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ։

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 28

Հեռ..` +37410 58 05 23

Էլ. փոստ`