Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5827/05/13 վարչական գործով, դատական ծանուցագիր

04.04.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 04 » ապրիլի 2014թ.
Թիվ ՎԴ/5827/05/13 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերությանը
Հասցեն` ք.Երևան, Սայաթ-Նովա 29

Ձեզ է ուղարկվում վարչական գործով՝ ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, դատաքննության նշանակելու մասին որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատաքննությունը նշանակված է 2014 թվականի հունիսի 11-ին, ժամը` 15։20-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։

Առդիր՝ « 2 » թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՄԱՅԻԼՅԱՆ
ՎԴ/5827/05/13


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.04.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Դարբինյանի, քարտուղարությամբ Թ.Չիթչյանի, նախնական դատական նիստում` քննության առնելով վարչական գործն ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան համայնքի անունից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պատասխանողից հօգուտ Երևան համայնքի բյուջեի բռնագանձել 5.851.317 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Միաժամանակ միջնորդել է հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող Երևան քաղաքի Սարյան 24 շենք, թիվ 38 բնակարանի և/կամ դրամական միջոցների վրա։
Միջնորդել է նաև պետական տուրքի վճարումը հետաձգել, քանի որ Կենտրոն վարչական շրջանի 2013 թվականի բյուջեով նախատեսված գումարը չի բավարարում նշված պետական տուրքի փոխհատուցման ծախսը կատարելու համար, վերաբախշումից հետո տուրքը կներկայացվի դատարան։
Դատարանի 11.07.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ հայցվորի միջնորդությունները` հայցի ապահովման միջոց կիրառելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է։
Դատարանի 25.12.2013 թվականի որոշմամբ հայցադիմումը վարույթ ընդունելու, պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու և հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, ինչպես նաև դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել է պատասխանող «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության վերջին հայտնի գրանցման վայրի վարչական շրջանի ղեկավարին և հայցադիմումն ու դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
02.04.2014 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված հայցվորը և օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցված պատասխանողը չեն ապահովել իրենց ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին։
Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասով, որոշում է կայացրել նախնական դատական նիստն անցկացնել կողմերի բացակայությամբ։
Նախնական դատական նիստի ընթացքում պարզվել են հայցի առարկան և հիմքը, վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը, դատավարության մասնակիցների և դատավարությանը մասնակցող այլ անձանց կազմը, քննարկվել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխվել է ապացուցման պարտականությունը, մասնավորապես՝ հայցվորի վրա է դրվել այն փաստի ապացուցման բեռը, որ պատասխանողն ունի հայցադիմումում նշված գումարը վճարելու պարտավորություն։
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները՝ դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/5827/05/13 վարչական գործն ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 2014 թվականի հունիսի 11-ին, ժամը` 15։20-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ Ա.ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`