Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/3743/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

15.04.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 11 » ապրիլի 2014թ.
Թիվ ՎԴ/3743/05/13 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Սիրանուշ Մուրվալյանին
Հասցեն` ք.Երևան, Կիևյան 4շ. բն.17

Ձեզ է ուղարկվում վարչական գործով՝ ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Սիրանուշ Մուրվալյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, դատաքննության նշանակելու մասին որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատաքննությունը նշանակված է 2014 թվականի հունիսի 12-ին, ժամը` 16։10-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։

Առդիր՝ « 1 » թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՄԱՅԻԼՅԱՆ
ՎԴ/3743/05/13


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Դարբինյանի, քարտուղարությամբ Թ.Չիթչյանի, նախնական դատական նիստում` քննության առնելով վարչական գործն ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Սիրանուշ Մուրվալյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան համայնքի անունից Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պատասխանողից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 30.879 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Դատարանի 24.05.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ինչպես նաև դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել է պատասխանող Սիրանուշ Մուրվալյանի վերջին հայտնի գրանցման վայրի հասցեով և հայցադիմումն ու դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
09.04.2014 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված հայցվորը չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, իսկ օրենքով սահմանված կարգով տեղեկացված պատասխանողը դատական նիստին չի ներկայացել։
Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասով, որոշում է կայացրել նախնական դատական նիստն անցկացնել կողմերի բացակայությամբ։
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները՝ դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/3743/05/13 վարչական գործն ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Սիրանուշ Մուրվալյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 2014 թվականի հունիսի 12-ին, ժամը` 16։10-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ Ա.ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`