Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/8177/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

15.04.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 11 » ապրիլի 2014թ.
Թիվ ՎԴ/8177/05/13 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ «Նյու բիլդինգ տեքնոլոջի» ՍՊ ընկերությանը
Հասցեն` ք.Երևան, Իսակովի 48

Ձեզ է ուղարկվում վարչական գործով՝ ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության ընդդեմ «Նյու բիլդինգ տեքնոլոջի» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, դատաքննության նշանակելու մասին որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատաքննությունը նշանակված է 2014 թվականի հունիսի 12-ին, ժամը` 15։20-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։

Առդիր՝ « 2 » թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՄԱՅԻԼՅԱՆ

ՎԴ/8177/05/13


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.04.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Դարբինյանի, քարտուղարությամբ Թ.Չիթչյանի, նախնական դատական նիստում` քննության առնելով վարչական գործն ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության ընդդեմ «Նյու բիլդինգ տեքնոլոջի» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պատասխանողից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 824.452 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պատական տուրքի գումարը։
Միաժամանակ միջնորդել է հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա` թույլատրելով արգելադրված դրամական միջոցների տնօրինումը և օգտագործումը միայն ՀՀ պետական բյուջեի հանդեպ ունեցած դրամական պարտավորությունների կատարման նպատակով։
Դատարանի 20.09.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հայցագնի՝ 824.452 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել «Նյու բիլդինգ տեքնոլոջի» ՍՊ ընկերությանը պատկանող դրամական միջոցների կամ գույքի վրա` արգելելով վերջինիս արգելադրված դրամական միջոցների տնօրինումը և օգտագործումը` բացառությամբ ՀՀ պետական բյուջե` թիվ ՎԴ/8177/05/13 վարչական գործով ներկայացված հարկային պարտավորությունները կատարելու համար։
Հայցադիմումը վարույթ ընդունելու և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը, ինչպես նաև դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել է պատասխանող «Նյու բիլդինգ տեքնոլոջի» ՍՊ ընկերության վերջին հայտնի գրանցման վայրի հասցեով և հայցադիմումն ու դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
10.04.2014 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված հայցվորը, իսկ օրենքով սահմանված կարգով ծանուցված պատասխանողը չեն ապահովել իրենց ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին։
Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասով, որոշում է կայացրել նախնական դատական նիստն անցկացնել կողմերի բացակայությամբ։
Նախնական դատական նիստի ընթացքում պարզվել են հայցի առարկան և հիմքը, վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը, դատավարության մասնակիցների և դատավարությանը մասնակցող այլ անձանց կազմը, քննարկվել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխվել է ապացուցման պարտականությունը, մասնավորապես՝ հայցվորի վրա է դրվել հայցադիմումի հիմքում ընկած հանգամանքների ապացուցման բեռը, այդ թվում նաև այն հանգամանքի, որ պատասխանողն ունի գումար վճարելու պարտավորություն։
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները՝ դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/8177/05/13 վարչական գործն ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության ընդդեմ «Նյու բիլդինգ տեքնոլոջի» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 2014 թվականի հունիսի 12-ին, ժամը` 15։20-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ Ա.ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`