Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վճարման կարգադրություն ՎԴ/134576/03/13

17.04.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Թիվ-ՎԴ/134576/03/13
29.11.2013թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ա.Ղազարյանս, ծանոթացա ՀՀ ԿԱ ՊԵԿ Աշտարակի ՏՀՏ հայցադիմումին Ա/Ձ Արման Մկրտչյանի նկատմամբ 187.800 դրամ վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ
ՊԱՐԶԵՑԻ
ՀՀ ԿԱ ՊԵԿ Աշտարակի ՏՀՏ պետի 28.08.2003թ. թիվ 211095 ակտով պատասխանող Ա/Ձ Արման Մկրտչյանը առաջադրվել է 187.800 դրամ տուգանք։
Նկատի ունենալով, որ պատասխանողր չի վճարել ՀՀ ԿԱ ՊԵԿ Աշտարակի ՏՀՏ պետի 28.08.2003թ. թիվ 211095 ակտով սահմանված տուգանքի գումարը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Աշտարակի ՏՀՏ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան Ա/Ձ Արման Մկրտչյանի նկատմամբ 187.800 դրամ վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ։
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանը գտնում է, որ ներկայացված հայցադիմումը վերաբերում է կողմերի միջև օրենքով սահմանված դրամական որոշակի պահանջին։
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածով և ըստ էության չստուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝
ԿԱՐԳԱԴՐՈՒՄ է
Ա/Ձ Արման Մկրտչյանին սույն կարգադրությունն ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը՝
1. կատարել 187.800 դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է.
2. դատարանին առձեռն կամ փոստով ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ ,եթե վարչական ակտը համարում եք ապօրինի։
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը կքննվի հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը։
Սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում, սույն վճարման կարգադրությունը կստանա օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և կարող է կատարվել հարկադիր կարգով։
Դատավոր Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

(Ծանոթություն։ Սույն վճարման կարգադրությունը (կարգադրության մասը) < >________201 թ. ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ։

Դատավոր Ա.ՂԱԶԱՐՅԱՆ
< >_________________201 թ. ստացվել է հակընդդեմ հայց, որի ուժով սույն վճարման կարգադրությունը վերացել է։
Դատավոր Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/223/

Էլ. փոստ`