Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/8309/05/13 որոշում գործը դատաքննության նշանակելու մասին

18.04.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/8309/05/13

<<15>> ապրիլի 2014 թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)՝ նախագահությամբ դատավոր Արթուր Ավագյանի, քննարկելով ըստ հայցի Երևան համայնքի (ներկայացուցիչ՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար) ընդդեմ Սեդրակ Մարգարյանի՝ 35.616 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վերոնշյալ վարչական գործով 15.04.2014 թվականին ժամը 15:00-ին հրավիրվել էր նախնական դատական նիստ, որի արդյունքում Դատարանը համարում է գործը դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Երևան համայնքի (ներկայացուցիչ՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար) ընդդեմ Սեդրակ Մարգարյանի՝ 35.616 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործի դատաքննությունը նշանակել 13.05.2014 թվականին ժամը 11:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 332):
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/8309/05/13 Հեռ. 44-71-21(233)
<<18>> ապրիլի 2014թ.
պ-ն Սեդրակ Մարգարյանին
(ք.Երևան, Նոր Արեշի 35փ. նրբ., 123 տ.)
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի «Գործը դատաքննության նշանակելու մասին» 15.04.2014 թվականի որոշումը:
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 13.05.2014 թվականին, ժամը 11։30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 332): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

Առդիր՝ որոշումը՝ 1 էջից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան,Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`