Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/10598/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

04.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 12 » հունիսի 2014թ.
Թիվ ՎԴ/10598/05/13 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Ա/Ձ Գևորգ Հովհաննիսյանին
Հասցեն` ք.Երևան, Դ.Վարուժան փ. 18 տուն

Ձեզ է ուղարկվում վարչական գործով՝ ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գևորգ Հովհաննիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Նախնական դատական նիստը նշանակված է 2014 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը` 12։00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։

Առդիր՝ « 2 » թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՎԴ/10598/05/13


ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅՑՎՈՐԻՆ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.06.2014թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ա.Դարբինյան, ուսումնասիրելով թիվ ՎԴ/10598/05/13 վարչական գործով ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գևորգ Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչության միջնորդությունը՝ հայցվորին իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ.

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պատասխանողից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 500.383 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Միաժամանակ միջնորդել է հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա` թույլատրելով արգելադրված դրամական միջոցների տնօրինումը և օգտագործումը միայն ՀՀ պետական բյուջեի հանդեպ ունեցած դրամական պարտավորությունների կատարման նպատակով։
Դատարանի 25.11.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հայցագնի՝ 500.383 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել անհատ ձեռնարկատեր Գևորգ Հովհաննիսյանին պատկանող դրամական միջոցների կամ գույքի վրա` արգելելով վերջինիս արգելադրված դրամական միջոցների տնօրինումը և օգտագործումը` բացառությամբ ՀՀ պետական բյուջե` թիվ ՎԴ/10598/05/13 վարչական գործով ներկայացված հարկային պարտավորությունները կատարելու համար։
Դատարանում 11.06.2014 թվականին մուտքագրված գրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետը, հայտնել է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 97-Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել և միացել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և միջնորդել է հայցվոր` ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչությունով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ։
Վերոգրյալի հիման վրա, դատարանը գտնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչության միջնորդությունը ենթակա է բավարարման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ, 123-րդ, 131-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչության միջնորդությունը բավարարել։
Թիվ ՎԴ/10598/05/13 վարչական գործով հայցվոր ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչությունով։

Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան՝ այն ստանալուց հետո հինգօրյա ժամկետում։



ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`