Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/9294/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

08.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Թիվ ՎԴ/9294/05/13 վարչական գործով

04.07.2014թ.


Սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր՝
Սուրեն Սարգսի Սահակյանին
Տավուշի մարզ, Կողբի 7-րդ փ., տուն 3

Սույնով տեղեկացնում ենք, որ ըստ հայցի` Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ընդդեմ Սուրեն Սարգսի Սահակյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի` Սուրեն Սարգսի Սահակյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի` Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ոստիկանների գործողությունները, որոնք դրսևորվել են, այդ թվում` Սուրեն Սահակյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, խտրական վերաբերմունքից զերծ մնալու, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքներին միջամտելու ձևով, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/9294/05/13 վարչական գործով 11.08.2014թ., ժամը 11.00-ին նշանակվել է դատաքննություն։
Խնդրվում է ապահովել Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 11.08.2014թ., ժամը 11.00-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 317)։

/Ներկայանալ լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերով։/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան,Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/222/

Էլ. փոստ`