Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/1729/05/10 վարչական գործով որոշում

16.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ, 76-րդ հոդվածներ

ՎԴ/1729/05/10


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.06.2014թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր` Ա.Թովմասյանս քննության առնելով թիվ ՎԴ/1729/05/10 վարչական գործի նյութերն ըստ հայցի Հովսեփ Գալստյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Հրազդանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ` «ԱՄՖ» ՍՊԸ-ի` «ԱՄՖ» ՍՊԸ-ի անվամբ 30.09.1999թ. ՀՀ անշարժ գույքի պետական գրանցման միասնական 3-1-Ա մատյանի թիվ 40 և 41 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն առոչինչ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործի վարույթը վերսկսելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

21.05.2010 թվականին Հովսեփ Գալստյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է ն 3-1-Ա մատյանի թիվ 40 և 41 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն ճանաչել առոչինչ։
27.05.2010 թվականին ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա.Առաքելյան) որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
17.12.2010 թվականին թիվ ՎԴ/1729/05/10 վարչական գործը մակագրվել է դատավոր` Ա.Թովմասյանին։
21.12.2010 թվականին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին։
11.10.2011 թվականին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել կասեցնել թիվ ՎԴ/1729/05/10 վարչական գործի վարույթը մինչև թիվ ՎԴ/0414/04/08 վարչական գործով վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելը։
03.11.2011 թվականին թիվ ՎԴ/1729/05/10 վարչական գործով վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո։
Նկատի ունենալով, որ վերացել են սույն վարչական գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները, դատարանը գտնում է, որ վարչական գործի վարույթը ենթակա է վերսկսման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրիք 95-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Թիվ ՎԴ/1729/05/10 վարչական գործի վարույթը ըստ հայցի Հովսեփ Գալստյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Հրազդանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ` «ԱՄՖ» ՍՊԸ-ի` «ԱՄՖ» ՍՊԸ-ի անվամբ 30.09.1999թ. ՀՀ անշարժ գույքի պետական գրանցման միասնական 3-1-Ա մատյանի թիվ 40 և 41 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն առոչինչ ճանաչելու պահանջի մասին, վերսկսել և նախնական դատական նիստ նշանակել 2014 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը` 16։15-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/218/

Էլ. փոստ`