Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2497/05/12 վարչական գործով որոշում

16.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ, 76-րդ հոդվածներ

ՎԴ/2497/05/12


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.06.2014թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր` Ա.Թովմասյանս քննության առնելով թիվ ՎԴ/2497/05/12 վարչական գործի նյութերն ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Ա/Ձ Ժորա Մկրտչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, վարչական գործի վարույթը վերսկսելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

12.04.2012 թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի տարածքային հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է Ա/Ձ Ժորա Մկրտչյանից հօգուտ ՀՀ պետկան բյուջեի բռնագանձել 2.687.656 ՀՀ դրամ։
12.04.2012 թվականին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։
28.06.2012 թվականին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել կասեցնել թիվ ՎԴ/2497/05/12 վարչական գործի վարույթը մինչև թիվ ՎԴ/8329/05/11 վարչական գործով վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելը։
06.02.2013 թվականին թիվ ՎԴ/8329/05/11 վարչական գործով վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո։
Նկատի ունենալով, որ վերացել են սույն վարչական գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները, դատարանը գտնում է, որ վարչական գործի վարույթը ենթակա է վերսկսման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրիք 95-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Թիվ ՎԴ/8329/05/11 վարչական գործի վարույթը ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Ա/Ձ Ժորա Մկրտչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, վերսկսել և նախնական դատական նիստ նշանակել 2014 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը` 15։45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/218/

Էլ. փոստ`