Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4655/03/10 վճարման կարգադրություն

17.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Թիվ-ՎԴ/46555/03/10
13.12.2010թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ա. Ղազարյանս, ծանոթացա ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի ՊՊՏ հայցադիմումին՝ «Ֆրեշ» ՍՊԸ– ի տնօրեն Անտոնիո Ռիկարդո Մերինո Մերինոյի նկատմամբ 100.000 դրամ վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ
ՊԱՐԶԵՑԻ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի ՊՊՏ 10.03.2010թ. թիվ 11 որոշմամբ պատասխանող «Ֆրեշ» ՍՊԸ-ի տնօրեն Անտոնիո Ռիկարդո Մերինո Մերինոն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2447 հոդվածի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100.000 դրամի չափով։
Նկատի ունենալով, որ պատասխանողը չի վճարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի ՊՊՏ պետի 10.03.2010թ. թիվ 11 որոշմամբ սահմանված տուգանքի գումարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի ՊՊՏ հայցադիմում է ներկայացրել «Ֆրեշ» ԱՊԸ-ի տնօրեն Անտոնիո Ռիկարդո Մերինո Մերինոյի նկատմամբ 100.000 դրամ վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ։
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանը գտնում է, որ
ներկայացված հայցադիմումը վերաբերում է կողմերի միջև օրենքով
սահմանված դրամական որոշակի պահանջին։
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածով և ըստ էության չստուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝
ԿԱՐԳԱԴՐՈՒՄ է
«Ֆրեշ» ԱՊԸ-ի տնօրեն Անտոնիո Ռիկարդո Մերինո Մերինոյին սույն կարգադրությունն ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը՝ 1. կատարել 100.000 դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է. 2. դատարանին առձեռն կամ փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի։
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը կքննվի հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը։
Սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում, սույն վճարման կարգադրությունը կստանա օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և կարող է կատարվել հարկադիր կարգով։
Դատավոր Ա.ՂԱԶԱՐՅԱՆ
(Ծանոթություն։ Սույն վճարման կարգադրությունը (կարգադրության մասը) < > 201 թ.
ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ։
Դատավոր Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

< > —-- 20 թ. ստացվել է հակընդդեմ հայց, որի ուժով սույն վճարման
կարգադրությունը վերացել է։
Դատավոր Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/223/

Էլ. փոստ`