Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/21471/03/11 վճարման կարգադրություն

17.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Թ ի վ-ՎԴ/21471/03/1 1
27.09.201 1 թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ա. Ղազարյան, ծանոթանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Կոտայքի ՏՀՏ հայցադիմումին Ա/Ձ Սիլվա Գրիգորյանի նկատմամբ 25.000 դրամ վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ
ՊԱՐԶԵՑ
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու համար պատասխանող Ա/Ձ Սիլվա Գրիգորյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ Կոտայքի ՏՀՏ 27.07.2011թ. որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի տուգանք 25.000 դրամի չափով։
Պատասխանողը, ստանալով որոշումը, օրենքով սահմանված ժամկետում չի վճարել տուգանքի գումարը։
ՀՀ ԿԱ ՊԵԿ Կոտայքի ՏՀՏ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան Ա/Ձ Սիլվա Գրիգորյանի նկատմամբ 25.000 դրամ վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ։
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանը գտնում է, որ ներկայացված հայցադիմումը վերաբերում է կողմերի միջև օրենքով սահմանված դրամական որոշակի պահանջին։
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածով և ըստ էության չստուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ է
Ա/Ձ Սիլվա Գրիգորյանին սույն կարգադրությունն ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը՝
1. կատարել 25.000 դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է.
2. դատարանին առձեռն կամ փոստով՝ ստացման մասին հետադարձ ծանուցմամբ
(տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում Եք ապօրինի։
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը կքննվի հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը։
Սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում, սույն վճարման կարգադրությունը կստանա օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և կարող է կատարվել հարկադիր կարգով։

ԴԱՏԱՎՈՐ Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

(Ծանոթություն։ Սույն վճարման կարգադրությունը (կարգադրության մասը) < > 20 թ.
ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ։

ԴԱՏԱՎՈՐ Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

< > 20 թ. սւոացվել է հակընդդեմ հայց, որի ուժով սույն վճարման
կարգադրությունը վերացել է։

ԴԱՏԱՎՈՐ Ա.ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/223/

Էլ. փոստ`