Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/8982/05/13 վարչական գործ

21.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/8982/05/13
Ո Ր Ո Շ Ու Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈւԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈւ ՄԱՍԻՆ

18.07.2014թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ս.Հովակիմյան, քննության առնելով ըստ հայցի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Նոր Նորք հարկային տեսչության ընդդեմ «Զաքարե-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 429000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/8982/05/13 վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Նոր Նորք հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ «Զաքարե-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 429000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին։
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի /նախագահող դատավոր Գ. Պողոսյան/ 11.07.2001 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 25.07.2001 թվականի որոշմամբ հայտարարվել է պատասխանող «Զաքարե-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետախուզում և գործի վարույթը կասեցվել է։
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի /նախագահող դատավոր Ե.Սողոմոնյան/ 26.11.2001թ որոշմամբ գործն ընդունվել է վարույթ և պահպանել կասեցումը։
12.09.2013 թվականին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողի 21.02.2002 թվականի որոշումը՝ կատարողական վարույթն ավարտելու մասին։
07.10.2013 թվականի մակագրությամբ, թիվ ՎԴ/8982/05/13 վարչական գործը մակագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանին` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 14.10.2013 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ, գործի վարույթը վերսկսվել է և հրավիրվել է նախնական դատական նիստ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 10.06.2014 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/8982/05/13 վարչական գործով հայցվոր` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե Նոր Նորքի հարկային տեսչությունը փոխարինվել է նրա իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչությունով։
Թիվ ՎԴ/8982/05/13 վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստերին կատարվել են անհրաժեշտ գործողությունները՝ վարչական գործը դատաքննությանը նախապատրաստելու և գործով արդյունավետ դատաքննություն իրականացնելու համար։
Նկատի ունենալով վերոգրյալը, համարելով ըստ հայցի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Նոր Նորք հարկային տեսչության ընդդեմ «Զաքարե-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 429000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/8982/05/13 վարչական գործը դատաքննության նախապատրաստված, դատարանը գտնում է, որ վարչական գործը պետք է նշանակել դատաքննության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
Ըստ հայցի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Նոր Նորք հարկային տեսչության ընդդեմ «Զաքարե-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 429000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/8982/05/13 վարչական գործը նշանակել դատաքննության 2014 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 10.30-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 317)։
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ« ք. Երևան« Գ.Նժդեհի փող. 23« հեռ. 447121 /222/

18.07.2014թ.

Պատասխանող` «Զաքարե-1» ՍՊԸ-ին
ք. Երևան, Նորքի 7-րդ զնգվ., 59շ., բն. 13

Ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 18.07.2014 թվականի վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը` Ձեզ ի գիտություն։
Միաժամանակ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես պատասխանող թիվ ՎԴ/8982/05/13 վարչական գործով ըստ հայցի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Նոր Նորք հարկային տեսչության ընդդեմ «Զաքարե-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 429000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին։
Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 22.09.2014թ., ժամը 10.30-ին։
Խնդրվում է ապահովել Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 22.09.2014թ., ժամը 10.30-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 317)։

/Ներկայանալ լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերով։/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

Առդիր` որոշումը` »1« թերթից։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/222/

Էլ. փոստ`