Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0829/02/14 քաղաքացիական գործով ծանուցում

23.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Հայկուհի Սարգիսի Բագրատյանին
/ք.Շամլուխ, 2-րդ փողոց, 8-րդ շենք, 18-րդ բնակարան/


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայտնվում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ/0829/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի ,,ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲ ընկերության ընդդեմ Ձեզ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: ,,ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲ ընկերության հայցի հիման վրա կազմված թիվ ԼԴ/0829/02/14 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ 15.05.2014թ-ին և գործի քննությունն արդյունավետ իրականացնելու համար նշանակվել էր նախնական դատական նիստ 19.06.2014թ-ին ժամը 12:00-ին, (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6, թիվ 3 դահլիճ): Սակայն, Ձեզ ՀՀ Լոռու մարզ, ք.Շամլուխ, 2-րդ փողոց, 8-րդ շենք, 18-րդ բնակարան հասցեով ուղարկված դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցումը փոստատան կողմից հետ է վերադարձվել` ,,Տեղափոխված,, նշագրմամբ:
Այդ կապակցությամբ դատարանի գրություններով Շամլուխ համայնքի ղեկավարին խնդրվել էր Ձեզ հանձնել դատական նիստի վայրի և ժամանակի մասին դատական ծանուցագիրը և մինչև դատական նիստի օրը` 23.07.2014թ-ը, հանձման մասին դատարանին տեղեկացնել: Սակայն, քաղաքապետարանի կողմից դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցագիրը Ձեզ հանձնվելու կամ դատական նիստի վայրի և ժամանակի մասին Ձեզ տեղեկացվելու վերաբերյալ դատարանը որևէ տեղեկություն չի ստացել:

Քանի որ հայցվորի հայտնած հասցեով Ձեզ ուղարկված դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցագիրը հետ է վերադարձվել դատարան, ինչպես նաև Ձեր գտնվելու վայրի վերաբերյալ դատարանին որևէ այլ տեղեկություն հայտնի չէ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասի կարգով Դուք ծանուցվում եք այն մասին, որը 23.07.2014թ-ի դատական նիստում դատարանը որոշել է ըստ հայցի ,,ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲ ընկերության ընդդեմ Ձեզ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակել 2014 թվականի սեպտեմբերի 15-ին ժամը 11:30-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում թիվ 5 դահլիճում՝ ք.Վանաձոր Մ.Գոշի 6 հասցեով:
Ուստի խնդրվում է 15.09.2014թ-ին ժամը 11:30-ին ապահովել Ձեր կամ Ձեր լիազորված ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, որտեղ դուք մասնակցելու եք որպես պատասխանող կողմ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում, իսկ ներկայացուցչի ներկայանալու դեպքում` նաև պատշաճ ձևակերպված լիազորագրով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6

Հեռ..` +374 322 23235

Էլ. փոստ`