Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ թիվ ՎԴ/4676/05/13

20.08.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ՎՐԻՊԱԿԻ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

՚03ՙ հուլիսի 2014թ. ք. Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ա. Ղազարյան, քննության առնելով թիվ ՎԴ/4676/05/13 վարչական գործն ըստ հայցի Կարո Գրիգորյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի, Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձինք Ալվարդ, Գագիկ և Համլետ Հովհաննիսյանների, Գայանե Բալյանի, Մանվել Խաչատրյանի` Փարաքարի գյուղապետի կողմից 30.08.2000թ. տրված քաղվածքը, դրա հիման վրա Ալվարդ, Գագիկ և Համլետ Հովհաննիսյանների անվամբ 04-094-533-009 ծածկագրոբվ խաղողի այգու նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և 03.07.2000թ. տրված քաղվածքը, դրա հիման վրա Գայանե Բալյանի և Արթուր Բալյանի անվամբ 04-094-533-006 ծածկագրով խաղողի այգու նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Կարո Գրիգորյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի, Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձինք Ալվարդ, Գագիկ և Համլետ Հովհաննիսյանների, Գայանե Բալյանի, Մանվել Խաչատրյանի` Փարաքարի գյուղապետի կողմից 30.08.2000թ. տրված քաղվածքը, դրա հիման վրա Ալվարդ, Գագիկ և Համլետ Հովհաննիսյանների անվամբ 04-094-533-009 ծածկագրոբվ խաղողի այգու նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և 03.07.2000թ. տրված քաղվածքը, դրա հիման վրա Գայանե Բալյանի և Արթուր Բալյանի անվամբ 04-094-533-006 ծածկագրով խաղողի այգու նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատարանի /դատավոր Ա.Ղազարյան/ 25.07.2012թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ, այնուհետև նշանակվել նախնական դատական նիստ:
ՀՀ վարչական դատարանի /դատավոր Ա.Ղազարյան/ 06.02.2014թ. գործը նշանակվել է դատաքննության:
Նշված գործով հաջորդ դատական նիստը նշանակվել էր 05.08.2014թ. ժամը 16:00-ին:
Նկատի ունենալով, որ նախագահող դատավոր Ա.Ղազարյանը գտնվելու է ամենամյա հերթական արձակուդում, ուստի դատարանը որոշել էր, որ 05.08.2014թ. ժամը 16:00-ին նշանակված դատական նիստի օրը պետք է տեղափոխել:
ՀՀ վարչական դատարանի /դատավոր Ա.Ղազարյան/ 02.07.2014թ. որոշմամբ դատական նիստի օր սահմանվել էր 08.09.2014թ.:
Սակայն 02.07.2014թ. դատական նիստի օրը տեղափոխելու մասին որոշման մեջ տեղի է ունեցել վրիպակ և 26.09.2014թ. փոխարեն սխալմամբ նշվել է 08.09.2014թ:
Վերոգրյալը հաշվի առնելով դատարանը որոշեց` 02.07.2014թ. դատական նիստի օրը տեղափոխելու մասին որոշման մեջ կատարել վրիպակի ուղղում:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
վարչական գործով ըստ հայցի Կարո Գրիգորյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի, Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձինք Ալվարդ, Գագիկ և Համլետ Հովհաննիսյանների, Գայանե Բալյանի, Մանվել Խաչատրյանի` Փարաքարի գյուղապետի կողմից 30.08.2000թ. տրված քաղվածքը, դրա հիման վրա Ալվարդ, Գագիկ և Համլետ Հովհաննիսյանների անվամբ 04-094-533-009 ծածկագրոբվ խաղողի այգու նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և 03.07.2000թ. տրված քաղվածքը, դրա հիման վրա Գայանե Բալյանի և Արթուր Բալյանի անվամբ 04-094-533-006 ծածկագրով խաղողի այգու նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, 02.07.2014թ. դատական նիստի օրը տեղափոխելու մասին որոշման մեջ կատարել վրիպակի ուղղում և «08.09.2014թ.» փոխարինել «26.09.2014թ.» ժամը 10:30-ին (հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 334 դահլիճ):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/223/

Էլ. փոստ`