Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ թիվ ՎԴ/4886/05/13

20.08.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ՎՐԻՊԱԿԻ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

՚03ՙ հուլիսի 2014թ. ք. Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ա. Ղազարյան, քննության առնելով թիվ ՎԴ/4886/05/13 վարչական գործն ըստ հայցի Սանասար Թորոսյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի Երևանի ՏՍ-ի, երրորդ անձինք Ռեգանա Գրիգորյանի, Աղվան Գևորգյանի իրավահաջորդ Էմիլյա Գևորգյանի, Փայլուն Մովսիսյանի իրավահաջորդ Արամ Մովսեսյանի, Արա Թումոյանի` պատասխանողին ԵԿԴ/1974/02/12 վճռի հիման վրա Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 16/16/2 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Սանասար Թորոսյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի Երևանի ՏՍ-ի` պատասխանողին ԵԿԴ/1974/02/12 վճռի հիման վրա Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 16/16/2 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ վարչական դատարանի /դատավոր Ա.Ղազարյան/ 19.06.2013թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ, այնուհետև նշանակվել նախնական դատական նիստ:
Նշված գործով հաջորդ դատական նիստը նշանակվել էր 05.08.2014թ. ժամը 15:00-ին:
Նկատի ունենալով, որ նախագահող դատավոր Ա.Ղազարյանը գտնվելու է ամենամյա հերթական արձակուդում, ուստի դատարանը որոշել էր, որ 05.08.2014թ. ժամը 15:00-ին նշանակված դատական նիստի օրը պետք է տեղափոխել:
ՀՀ վարչական դատարանի /դատավոր Ա.Ղազարյան/ 02.07.2014թ. որոշմամբ դատական նիստի օր սահմանվել էր 08.09.2014թ.:
Սակայն 02.07.2014թ. դատական նիստի օրը տեղափոխելու մասին որոշման մեջ տեղի է ունեցել վրիպակ և 26.09.2014թ. փոխարեն սխալմամբ նշվել է 08.09.2014թ:
Վերոգրյալը հաշվի առնելով դատարանը որոշեց` 02.07.2014թ. դատական նիստի օրը տեղափոխելու մասին որոշման մեջ կատարել վրիպակի ուղղում:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
վարչական գործով ըստ հայցի Սանասար Թորոսյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի Երևանի ՏՍ-ի` պատասխանողին ԵԿԴ/1974/02/12 վճռի հիման վրա Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 16/16/2 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, 02.07.2014թ. դատական նիստի օրը տեղափոխելու մասին որոշման մեջ կատարել վրիպակի ուղղում և «08.09.2014թ.» փոխարինել «26.09.2014թ.» ժամը 11:00-ին (հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 334 դահլիճ):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/223/

Էլ. փոստ`