Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԷԴ/1797/02/14 քաղաքացիական •ործով պատասխանող` Արման Սյոմիկի Արզումանյանի դատական ծանուցագիր

20.08.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատավոր Երեմ Եսոյան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան,Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
Գործ հա. ԵԷԴ/1797/02/14
ԴԴ16_____________
ՙ20՚ օգոստոսի 2014թ.

Հա. ԵԷԴ/1797/02/14 քաղաքացիական գործով
պատասխանող` Արման Սյոմիկի Արզումանյանին
/ք.Երևան, Լիսինյան փողոց, 91 տուն/

Դեռևս 2014 թվականի հուլիսի 10-ի դատարանի գրությամբ Դուք պատշաճ ծանուցվել էիք, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<Արդշինինվեստբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Արման Սյոմիկի Արզումանյանի` վարկային /կրեդիտավորման/ պայմանագրի խախտման հետևանքով ձևավորված ընդհանուր առմամբ 250 000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, որից վարկի հիմնական պարտքը` 179 937.3 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսները` 34 772.2 ՀՀ դրամ, տույժը` 0 ՀՀ դրամ, վճարային սահմանաչափի գերածախսը /դեբիտորական պարտք/ 1 500.3 ՀՀ դրամ, գերածախսի դիմաց հաշվարկված տույժը` 569.2 ՀՀ դրամ և պայմաններով նախատեսված այլ միջնորդավճարների գծով պարտքը 2 200 ՀՀ դրամ, 250 000 ՀՀ դրամ վարկի մնացորդին սկսած 20.06.2014թ-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ վարկավորման պայմանների 1.5 կետով նախատեսված տարեկան 48 տոկոս դրույքաչափով տոկոսներ հաշվեգրելու և բռնագանձելու, ինչպես նաև 5 780.80 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին հա. ԵԷԴ/1797/02/14 քաղաքացիական գործով 2014 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 15:30-ին նշանակված է դատական նիստ, սակայն Ձեզ ուղարկված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
2014 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 15:30-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2014թ-ի հոկտեմբերի 24-ին, ժամը 16:40-ին /դահլիճ N6/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:
Այս առումով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով, Ձեր պատշաճ ծանուցումն ու մասնակցությունը դատական նիստին ապահովելու նպատակով կրկին ուղարկվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և հայցադիմումը կից փաստաթղթերով:
Կից՝ 10.07.2014թ. Ձեզ ուղարկված ԴԴ16/Ե-13406/14 ուղեկցական գրությունը /ծանուցագիրը/, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և հայցադիմումը՝ 5 թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱԼՖՐԵԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 576635

Վեբ կայք` http://www.court.am

Էլ. փոստ`