Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2691/05/14 վարչական գործով գրություն

25.08.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

«10» հունիսի 2014թ.
Թիվ ՎԴ/2691/05/14 վարչական գործով
հայցվոր` Գևորգ Հովհաննիսյանին
Հասցեն` Երևան քաղաքի Ազատության 9ա-53

Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 2014 թվականի հունիսի 10-ի` հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշումը:

Առդիր` 1 թերթ։

Դատավոր Ռ. Խանդանյանի օգնական Ռ. Մաքեյան
Վարչական գործ թիվ ՎԴ/2691/05/14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.06.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ նաև` Դատարան)` նախագահությամբ դատավոր Ռ. Խանդանյանի, ծանոթանալով Գևորգ Հովհաննիսյանի հայցադիմումին և կից փաստաթղթերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գևորգ Հովհաննիսյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 14.02.2014 թվականի թիվ 1401375560 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջները, ուստի այն պետք է ընդունել վարույթ։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 78-րդ, 83-րդ հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց


Գևորգ Հովհաննիսյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` 14.02.2014 թվականի թիվ 1401375560 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ։
Գործով հրավիրել նախնական դատական նիստ 2014 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 10։30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 314 դատական նիստերի դահլիճ)։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։


ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/224/

Էլ. փոստ`