Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/70818/03/13 վճարման կարգադրություն

26.08.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/70818/03/13


Վ Ճ Ա Ր Մ Ա Ն Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
30.08.2013թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ա.Դարբինյանս, ծանոթանալով ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի հայցադիմումին` Կարապետ Նահապետյանից 100.000 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 44.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի 21.06.2013 թվականի որոշմամբ պատասխանողը ենթարկվել է վարչական պատասխանատվության` 100.000 ՀՀ դրամի չափով։
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանը գտնում է, որ ներկայացված հայցադիմումը վերաբերում է վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումար բռնագանձելուն և բացակայում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածով նախատեսված` վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժելու հիմքերը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին կետով ու 158-րդ հոդվածով և ըստ էության չստուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Մ Է

Կարապետ Նահապետյանին սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված եք համարում,
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի։
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին համապատասխան կրելու է դատական ծախսերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում սույն վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԴԱՐԲԻՆՅԱՆ


Ծանոթություն։ « » ----------------- 2013թ. ստացվել է հակընդդեմ հայց, որի ուժով սույն վճարման կարգադրությունը վերացել է։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԴԱՐԲԻՆՅԱՆ


Ծանոթություն։ Սույն վճարման կարգադրությունը (կարգադրության մասը) « » ---------------- 2013թ. ստացել է գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`